Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 մար 2018 12:40

Տղամարդն այրել է հարեւանուհուն մեկ ու կես դոլարի պատճառով

Ադրբեջանում հերթական հրեշավոր հանցագործությունն է տեղի ունեցել:

haqqin.az–ի փոխանցմամբ՝ Գյանջա քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարելուց հետո տանը հայտնաբերվել է տանտիրուհու՝ Նաթելա Քաթիբլիի այրված մարմինը: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կնոջ կոկորդը կտրված է եղել, իսկ կողոսկրերը՝ կոտրված։ Որոնողական գործողությաննների արդյունքում պարզվել է, որ կնոջը կողոպտելու նպատակով սկզբում խեղդել են, ապա այրել։ Հանցագործության կատարման մեջ կասկածվել է սպանվածի հարեւանը՝ նախկինում դատապարտված Էլչին Մուստաֆաեւը։  

Մուստաֆաեւի խոսքով, հարեւանուհուց խնդրել է 3 մանաթ, որին ի պատասխան՝ Նաթելա Քաթիբլին վիրավորել է նրան եւ պահանջել է հարեւանից չքվել։ Ի պատասխան հարբած Մուստաֆաեւը կնոջը հարվածելով տապալել է գետնին եւ փորձելով խեղդել՝ կտրել է կոկորդը, իսկ սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է նրա տունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր