Բшխվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներ          Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը       ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է    

12 մար 2018 11:20

Վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին. վերջինս մահացել է

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
 
Նա նշել է, որ մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:

Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր