KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է վարույթ    

21 մայիս 2026 23:27

KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար

KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համարՀանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային KAN հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը

Ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։

Առաջին ալիքը ներկայացրել է հատված KAN հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից.

«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր