Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 23-ի համար       Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 մար 2018 13:04

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան ԲալայանԱդրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր