Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

12 մար 2018 13:40

Քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցները Արցախում հողի սեփականության իրավունք կստանան. գյուղնախարար

Քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցները Արցախում հողի սեփականության իրավունք կստանան. գյուղնախարարԱրցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր այն հայրենակիցները, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:

Այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մեկնաբանելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել մեր այդ հայրենակիցների համար:

«Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,-ասել է գյուղնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր