Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

12 մար 2018 14:20

Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին

Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը  ՓաշինյանինԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ Քոչարյանը ներկա չի լինելու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը: Այս մասին Սողոմոնյանը տեղեկացրել է 2rd.am-ի հետ զրույցում:
«Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»,- ասել է նա:
Հարցազրույցում Սողոմոնյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազություն ուղարկած այն գրությանը, որ  Մարտի 1-ի գործի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանին:
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր