Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 մար 2018 15:35

Ձեռքի ափի որոշակի կետերը, որոնք օգնում են ազատվել խնդիրներից

Ձեռքի ափի որոշակի կետերը, որոնք օգնում են ազատվել խնդիրներիցՁեռքի ափին կան որոշակի կետեր, որոնք կապված են մեր օրգանիզմի հետ: Ազդելով այդ կետերի վրա՝ հնարավոր է կարգավորել համապատասխան օրգանի աշխատանքը:
Այս հնագույն մեթոդը նմանություն ունի ասեղնաբուժության  հետ: Իմանալով ձեռքի ափի վրա գտնվող հատուկ կետերի տեղերը՝ կարելի է ինքնուրույն մերսել եւ կարգավորել առողջությունը:
Բավարար է սեղմել անհրաժեշտ կետը 5 րոպե եւ հանգիստ շնչել:
Մեծ մատ
Այս մատը սեղմելով՝ հնարավոր է խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են հազը, ծանր շնչառությունը, ինչպես նաեւ կարգավորել վահանաձեւ գեղձի գործունեությունը:
Այս մատը սեղմելով՝ կարելի է ազատվել նաեւ սթրեսից, անհանգստությունից: Բացի այդ, այս մատի մերսումը թեթեւացնում է գլխացավը, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի ցավը:
Ցուցամատ
Եթե ունեք երիկամի կամ միզապարկի հիվանդություն, խորհուրդ է տրվում  սեղմել այդ մատը: Բացի դրանից, այդ կերպ հնարավոր է թեթեւացնել նաեւ մկանացավը, մեջքի ցավը, այրոցը եւ ատամնացավը: Կարելի է ազատվել անհանգստությունից եւ հոգեկան լարվածությունից:
Միջնամատ
Այս կետն օգնում է կարգավորել լյարդի եւ լեղապարկի աշխատանքը: Եթե ունեք անորոշության զգացում եւ դյուրագրգիռ եք, կարող եք լավացնել ձեր տրամադրությունը՝ սեղմելով այդ կետը: Բացի այդ, այդ կետի մերսումը կօգնի կարգավորել արյան շրջանառությունը եւ տեսողությունը, այն կարող է թեթեւացնել միգրենի ցավը:
Մատնեմատ
Այս կետի մերսումը կօգնի կարգավորել թոքերի եւ հաստ աղիի գործունեությունը:
Ճկույթ
Այս կետի մերսումն ազդում է սրտի աշխատանքի, բարակ աղիի, կոկորդի ցավի, ոսկրային հյուսվածքի խնդիրների վրա: Խորհուրդ է տրվում մերսել ճկույթը, եթե զգում եք անհանգստություն եւ  անվստահություն:Այս կետի մերսումը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Ափի կենտրոն
Այս կետի մերսումը կօգնի ազատվել մարսողական համակարգի խնդիրներից եւ ստամոքսի ցավից:
Ձեռքի ափի փափուկ մասը
Այս կետը պատասխանատու է էնդոկրին համակարգի եւ սրտի աշխատանքի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր