Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

15 մայիս 2018 20:05

Ինչպես լավացնել վահանաձև գեղձի վիճակը. պարզ խորհուրդներ

 Ինչպես լավացնել վահանաձև գեղձի վիճակը. պարզ խորհուրդներ
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի հիվանդություն է, որը բնորոշվում է գեղձի ցածր ակտիվությամբ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գեղձի հորմոնների քիչ քանակով արտադրումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման, ավելորդ քաշի, հոգնածության, փորկապության, անեմիայի, ցրտի նկատմամբ գերզգայունության. և այլն: Կայքը ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն թեթևացնել հիվանդության նշանները:
Կանաչ կոկտեյլներ: Սրանք հնարավորություն են տալիս օրվա ընթացքում անհրաժեշտ քանակով բանջարեղեն և միրգ օգտագործել: Դրանք մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում, որոնք լավացնում են օրգանների և համակարգերի աշխատանքը, նպաստում տոքսինների դուրսբերմանը: Կանաչ կոկտեյլները նաև հնարավորություն են տալիս պահպանել առողջ քաշը, ազատվել փորկապությունից, էներգիա ստանալ, բարձրացնել տրամադրությունը:
Խթանող համեմունքներ: Համեմունքները բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն և կարող են օգտագործվել առողջական խնդիրների դեմ պայքարում: Հիպոթիրեոզով տառապողներին խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել կայենյան պղպեղ, իմբիր, դարչին: Դրանք կարելի է ավելացնել հիմնական ճաշատեսակներին, կոկտեյլներին, հյութերին:
Ֆիզիկական վարժություններ: Ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ է բոլորին: Հիպոթիրեոզով տառապողների դեպքում այն հնարավորություն է տալիս լավացնել ինքնազգացողությունը: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է նյութափոխանակությունը, կանխարգելում ավելորդ քաշի կուտակումը: Նյութափոխանակության արագացումը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի շատ կալորիաներ այրել, այլև իջեցնում է ցրտի նկատմամբ զգայունությունը, օրգանիզմին էներգիա հաղորդում:
Կոկոսի յուղ: Կոկոսի յուղն առողջ ճարպեր է պարունակում, խթանում վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը, արագացնում նյութափոխանակությունը, պայքարում ավելորդ քաշի դեմ: Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում երկու ճաշի գդալ կոկոսի յուղ օգտագործել:
Վահանաձև գեղձի մերսում: Կոկոսի յուղով վահանաձև գեղձի մերսման արդյունավետությունը ևս հարկավոր չէ թերագնահատել: Ամեն օր իրանի հատվածում թեթև մերսումը կարող է օգտակար լինել: Միայն հաշվի առեք, որ մերսումը չպետք է ուղեկցվի ցավի, տհաճության զգացմամբ: Միայն այդ դեպքում այն կարող է օգտակար լինել:
Ճարպաթթուներ: Հիպոթիրեոզի նշաններից մեկը մաշկի չորությունն է: Որպեսզի մաշկը չչորանա, հարկավոր է այն ապահովել սննդարար նյութերով: Սննդակարգ ներառեք.
կտավատի սերմեր
չիայի սերմեր
ավոկադո
ձուկ:
Ջուր: Բավարար քանակով ջրի օգտագործումը լավացնում է օրգանների աշխատանքը, ակտիվացնում նյութափոխանակությունը, կանխարգելում փորկապությունը: Ջրի միջոցով լավանում է մաշկի որակը, ավելորդ քաշից ազատվելը հեշտանում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր