Հրդեհ՝ Ստեփանավանում, այրվել են տան տանիքը և 3 սենյակ՝ գույքով          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար    

12 մար 2018 21:45

Մի՛ շտապեք դեն նետել կոշիկների և պայուսակների սիլիկոնե գելերի պարկերը

Արդյոք գիտե՞ք, որ սիլիկոնե գելերի պարկերը, որոնք հանում եք կոշիկի կամ պայուսակի տուփերի միջից, կարող են օգտակար լինել: Դրանք իրականում նախատեսված են կոշիկի կամ պայուսակի՝ կաշվի խոնավությունը քաշելու համար: Մի շպրտեք դրանք, այլ հավաքեք և օգտագործեք տանը՝ այլ նպատակներով:

Հեռախոս- Եթե հեռախոսը գցել եք ջրի մեջ, հանեք այն ջրից, ապա հանեք քարտը: Հեռախոսը տեղադրեք սիլիկոնե պարկերի արանքում և թողեք մնա մի քանի օր: Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մի որոշ ժամանակ, քանի դեռ չեք համոզվել, որ այն ամբողջովին չորացել է:

Նկարներ և հավաքածուներ- Հին նկարները, ամսագրերն ու օրագրերը լավ պահպանելու համար պարզապես մի քանի սիլիկոնե պարկեր տեղադրեք դրանց էջերի արանքում: Նման կերպ կարող եք պահպանել նաև հին փողերը, դրոշմանիշերը, նկարները կամ կոլեկցիոն անձեռոցիկները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր