«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

13 մար 2018 11:20

Տարեց կնոջը վրաերթի է ենթարկել դատավորի փեսա՞ն. վարկածն ստուգվում է

Մարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, մահվան ելքով վթարի դեպքով մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ տարեց կնոջը վթարի ենթարկած անձն իրականում դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, սակայն իրավապահներին է ներկայացել բոլորովին այլ մարդ՝ իր վրա վերցնելով վրաերթի պատասխանատվությունը։

Մամուլում շրջանառվող այս վարկածը արդյոք Քննչական կոմիտեն քննության առարկա դարձրե՞լ է «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ այդ վարկածը ևս քննության առարկա է դարձել, և այդ ուղղությամբ կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ վրաերթը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենայի վարորդը հետիոտնին՝ 1943թ. ծնված Մարիա Գրիգորյանին ենթարկելուց հետո թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

«Նշված վարկածն, այո, քննության առարկա է դարձվել։ Ճիշտ է, նախաքննության ընթացքում մի քաղաքացի ներկայացել է եւ հայտնել, թե ինքն է դեպքի պահին եղել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, սակայն ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու եւ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Սոնա Տռուզյանը։

Հետիոտնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, իրավապահներին ներկայացած անձը, ով հայտարարել է, թե ինքն է ղեկին եղել, ձերբակալվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր