Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

13 մար 2018 12:20

Մի քանի օրվա ընթացքում 2 անգամ թալանել են իրանցիներին պատկանող ընկերությունը

Վերջին մի քանի օրվա ընթացքում 2 անգամ թալանված «Սալիթիմ» բիզնեսի և տուրիստական ընկերության սեփականատերերն ապշած են: Իրանցիներին պատկանող այս ընկերությունից, որը գտնվում է Երվանդ Քոչար փողոցում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ, գողացել են համակարգիչներ, հեռուստացույց և խոշոր չափի գումար:
 
Սեփականատերերը թե առաջին գողության, թե երկրորդ, դիմել են ոստիկանություն, սակայն, ըստ նրանց, ոստիկանները, չգիտես ինչու, չեն ցանկանում բացահայտել գողությունը, այն դեպքում, երբ տարածքում կան բանկեր, տեսախցիկներ և այլն:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմել է Սալին: Սեփականատերերը խնդրում են, որ բացահայտվի գողությունը, որպեսզի կարողանան աշխատել և ապրել Հայաստանում, քանի որ ուզում են՝ Հայաստանի համար լավ լինի, այստեղ իրենց լավ են զգում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր