Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

13 մար 2018 12:40

Երևանի քաղաքապետարանը` Հաց բերողի հուշարձանը կանգնեցնելու նախագծի մասին. իրարամերժ հայտարարություններ

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան տարելիցին նվիրված հուշարձանի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ նախնական որոշմամբ Մաշտոցի պուրակում է տեղադրելու հուշարձանը:
 
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ArmLur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նման նախագիծ գեղարվեստի հանձնաժողովը չի ստացել, ըստ այդմ էլ նման հարց չի քննարկվել:

Հավելենք, որ հուշարձանի մանրակերտի ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը՝ Հաց բերողի մահվան տարելիցի օրը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր