Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը          Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ       Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու    

13 մար 2018 16:35

Բերեզովսկու նախկին փեսան հերքել է իր թունավորման մասին տեղեկությունները

Հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու նախկին փեսան՝ Գեորգի Շուպեն, հերքել է տեղեկություններն այն մասին, որ նրա նկատմամբ մի քանի ամիս առաջ թունավորման փորձ է արվել, փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանության տվյալներով՝ այն բանից հետո, երբ Շուպեն տեղափոխվել է հիվանդանոց, իրավապահները մանրամասն հետաքննություն են անցկացրել, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել:

«Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, սովորական մարդկանց մոտ խուճապ է առաջացնում: Ուստի յուրաքանչյուր առիթով, երբ հիվանդանում են մարդիկ, որոնք որևէ կերպ հայտնի են ռուսական շրջանակներում, մանրազնին ստուգվում են: Եվ եթե մարդը պատահաբար լուրջ հիվանդացել է եւ չի կարող բացատրել, անգիտակից վիճակում է գտնվում, մեծ թվով ոստիկաններ են գալիս: Ամեն ինչ ստուգել են, ինձ մոտ ամեն ինչ հիանալի է»,-ասաց Շուպեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր