«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 մար 2018 17:35

Դաշտանադադարը կարելի է դանդաղեցնել. պետք է ժամանակին ճանաչել առաջին նշանները

Դաշտանադադարը կարելի է դանդաղեցնել. պետք է ժամանակին ճանաչել առաջին նշաններըԴաշտանադադարի սկսելուն բոլոր կանայք տարբեր կերպ են վերաբերվում: Մի մասն այն հանգիստ է ընդունում, ուրիշների մոտ վախ ու խուճապ է սկսվում, երրորդները համարում են, որ դաշտանադադարի սկսվելուն պես կյանքն ավարտվում է: Կանանց այս վերջին կատեգորիան այսպիսի մտածմունքներով կարող է ինքն իրեն հասցնել նյարդային քայքայման:

Իսկապես դաշտանադադարին բնորոշ են բավականաչափ տհաճ նշաններ, որոնց հայտնվելն օրգանիզմի անխուսափելի հորմոնալ վերափոխման հետ է կապված: Բայց եթե դու դրանք ժամանակին հայտնաբերես, կարող ես դաշտանադադարը հետաձգել և թեթևացնել դրա ընթացքը:
Օրգանիզմում կլիմակտերիկ փոփոխությունները տևում են մի քանի տարի և բաժանվում հետևյալ փուլերի՝

Նախադաշտանադադար
Դաշտանադադար
Հետդաշտանադադար

Դաշտանադադարի սկսվելը շատ անհատական պրոցես է և կախված է շատ գործոններից, այնպիսի, ինչպիսիք են հղիությունների ու հղիությունների արհեստական ընդհատումների քանակները, վատ սովորությունների առկայությունը և անգամ հոգեբանական տրամադրվածությունը: Վաղ դաշտանադադարը սկսվում է մինչև 40 տարեկանը, ուշը՝ 55-ից հետո:

Դաշտանադադարի առաջին նշանները
Անքնություն: Կպչուն մտքերով և որոշակի խնդիրների վրա կենտրոնացմամբ ուղեկցվող՝ քնելու ցանկության բացակայություն կամ դրա անհնարինություն:

Սրտխփոց: Դրա հանկարծակի հաճախացումը:

Վերջույթների թմրածություն, կրծքավանդակում ճնշվածության զգացողություն: Պատճառն արյան շրջանառության խանգարումն է:

Տագնապի զգացողություն: Դրա հաճախակի զգացողություն, անհանգստություններ, գրգռված, նյարդային վիճակ և տրամադրության կտրուկ անկումներ:
Լորձաթաղանթների չորություն: Դրանց թվին են պատկանում աչքերի, բերանի խոռոչի, հեշտոցի չորությունը:

Փոփոխություններ կազմվածքում: Մարմինը սկսում է կորցնել կանացիությունը:

Մարմնի ջերմաստիճանը, դրա էական տատանումները: Հիշիր տխրահռչակ վառվելու զգացողության մասին:

Եթե դու քեզ մոտ այդ սիմպտոմները նկատել ես, նշանակում է՝ մարմինդ ահազանգում է ձվարանների ու մոտեցող հորմոնալ վերափոխման ֆունկցիաների դանդաղեցման մասին: Ցավոք, այս փուլից հետո կանացի օրգանիզմը սկսում է շեշտակի ծերանալ:

Այս նշանների ի հայտ գալուն պես արագ դիմիր գինեկոլոգին: Նա քեզ համար կընտրի համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներ հնարավոր հղիությունը բացառելու համար ու խորհուրդ կտա հորմոնալ թերապիա, ինչը թույլ կտա օրգանիզմդ անհրաժեշտ հավասարակշռության մեջ պահել:

Պետք չէ վախենալ: Հորմոնալ թերապիան ստուգված ու իսկապես օգտակար մեթոդ է: Օրգանիզմը կստանա անհրաժեշտ քանակությամբ էստրոգեններ, ինչը կբարելավի քո հորմոնալ ֆոնը և ընդհանուր ինքնազգացողությունը: Քո օրգանիզմը դրսից ստանում է այն, ինչն այն արդեն ինքն ինքնուրույն չի կարող սինթեզել:

Բուսական հիմքով ոչ հորմոնալ միջոցները հորմոնալ թերապիայի արժանի փոխարինողներ են: Այդ միջոցների թվին են պատկանում ֆիտոէստրոգեններով, վիտամիններով ու հանքանյութային կոմպլեքսով հարուստ, կենսաբանորեն ակտիվ հավելումները: Մի խուսափիր բարձրորակ բժշկական օգնության դիմել: Քո օրգանիզմի համար այդ անհանգիստ շրջանում ավելի լավ է գտնվել այն մարդու հսկողության ներքո, ով հաստատ գիտի, թե ինչ պետք է անել:

Որպես ֆիտոէստրոգենների լրացուցիչ աղբյուր՝ կարելի է ընտրել մթերքներ, որոնք հարուստ են հետևյալ բուսական միացություններով՝ 

հացահատիկային մշակաբույսեր և ընդեղեն՝ ոսպ, սոյա, կտավատի սերմեր, գարի, 
 
բանջարեղեն և մրգեր՝ խնձոր, նուռ, գազար,

խմիչքներ՝ գարեջուր, բուրբոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր