Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

13 մար 2018 21:40

Թեստ. Ինչպիսին է ձեր միությունը՝ ըստ կենդանակերպի նշանների

 Թեստ. Ինչպիսին է ձեր միությունը՝ ըստ կենդանակերպի նշանների
Իմացիր՝ ինչ է քո մասին «ասում» բազկաթոռը: Բայց իմացիր, ինչ էլ որ ասի, շատ երկար նստել պետք չէ: Դա ասում են քո անոթները:
1. Դուք ընտրել եք հոգեբանի բազկաթոռը:
Դուք հետաքրքրասեր եք, նախաձեռնող, սիրում եք տալ հարցեր և գտնել պատասխաններ: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և լսել այլ մարդկանց կյանքի պատմությունները: Ուրիշների կյանքը հիացնում է Ձեզ:Առաջին տպավորությամբ՝ Դուք հասարակ և հանգիստ մարդ եք: Բայց իրականում Դուք շատ ակտիվ եք:
Դուք շատ անալիտիկ խելք ունեք: Ձեզ չափազանց հետաքրքրում է մարդկային փոխհարաբերությունների գործընթացը:
2. Դուք ընտրել եք քննադատի բազկաթոռը:
Դուք նրբանկատ եք և լավ դաստիարակված: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղեցնել հյուրերին սրամիտ կատակներով: Դուք աշխատում եք հնարավորին չափ Ձեզ ներկայացնել լավագույն լույսի ներքո: Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեզ ընդունեն՝ ինչպես հայտնի մարդու: Առաջին տպավորությամբ՝ Դուք երևում եք՝ որպես բարձր հասարակարգի սնոբ, նույնիսկ՝ մի քիչ մեծամիտ: Համաձայնեք, սրանում կա Ձեր «վաստակը»: Դուք հեշտությամբ որոշում եք իրերի որակը, երազում եք ունենալ միայն լավագույնը:
3. Դուք ընտրել եք ճանապարհորդի բազկաթոռը:
Դուք նախաձեռնող եք և ընդունող: Դուք կարող եք ամբողջ օրը նստել գնացքում կամ ինքնաթիռում և պատուհանից դիտել, թե ինչպես են աշխարհի պատկերներն անցնում աչքերի առջևով: Դուք արկածախնդիր եք և նորագույնը փնտրող: Ձեզ ոգևորում են նոր առարկաներ, վայրեր, մարդիկ: Առաջին տպավորությամբ՝ Դուք անհանգիստ եք:
Եվ իսկապես, Ձեզ պետք է մի քիչ թափառել կյանքով, որպեսզի Ձեզ թուլացած զգաք: Դուք սիրում եք ճանապարհորդել իրական կյանքում, բայց և այն ժամանակ, երբ Դուք չեք ճանաչում, շարունակում եք երազել հեռու վայրերի մասին:
4. Դուք ընտրել եք ռոմանտիկի բազկաթոռը:
Դուք երազող և ստեղծագործ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և ուղղակի մտածել: Դուք վառ երևակայություն ունեք, և Ձեր միտքն անընդհատ ճանապարհորդում է տարբեր աշխարհներով: Ճանապարհի վերջում Դուք միշտ չէ, որ հայտնվում եք այնտեղ, որտեղ սկսել էինք գնալ: Առաջին տպավորությամբ՝ Դուք բազմակողմանի եք:
Դուք հաճախ այնքան եք կորում Ձեր մտքերի մեջ, որ մոռանում եք շրջապատող աշխարհի մասին: Ձեր մտքում անընդհատ հետաքրքիր աշխարհներ են ծավալվում: Բայց Ձեզ չի բավականացնում կարգապահությունը, որպեսզի գրեք կամ հիշեք դրանք:
5. Դուք ընտրել եք գիտնականի բազկաթոռը:
Դուք համառ եք և ականավոր: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղվել շատ բարդ ու դժվար գրքի ընթերցանությամբ: Դուք նույնսկ ռիսկ եք անում կորել մտքերի աշխարհում: Բայց ինչքան շատ են նյուանսներն ու հանելուկները, այնքան Ձեզ հետաքրքիր է: Առաջին տպավորությամբ՝ Դուք ընդհանրապես չեք հետաքրքրվում աշխարհով:
Բայց գործնականում Դուք շատ հրապուրվող մարդ եք: Դուք Ձեզ հետաքրքրող թեման ուսումնասիրում եք այնքան ժամանակ, մինչև որ հասկանաք այն ավելի լավ, քան պրոֆեսորների մեծամասնությունը:
6. Դուք ընտրել եք փիլիսոփայի բազկաթոռը:
Դուք տարօրինակ և ուրախ մարդ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել, բայց չտխրել և թույլ չտալ, որ ուրիշներն էլ տխրեն: Աշխարհը Ձեզ համար մեծ ուրախություն է: Չէ՞ որ աշխարհում ամեն օր այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում:
Առաջին տպավորությամբ՝ Դուք էքսցենտրիկ եք: Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը Ձեր տարօրինակությունները շատ զվարճալի են ընդունում: Դուք անընդհատ կատարելագործում եք Ձեր ուրույն, երբեմն՝ տարօրինակ հայացքը կյանքի նկատմամբ:
7. Եթե Դուք ընտրել եք կանաչ բազկաթոռը, ապա դա բիզնեսմենի` ուժեղ, հաջողակ, աշխատասեր մարդու բազկաթոռն է, որը, եթե գիտի՝ «ինչու», ապա կդիմանա յուրաքանչյուր «ինչպես»-ին:
Դուք ընդունակ եք երկար և համառ ձգտել նպատակին, որովհետև հաստատ գիտեք, որ նպատակը հասանելի կլինի: Դուք սովոր եք հաջողության: Դուք ճառագում եք օպտիմիզմով, եթե նույնիսկ ոչ ոք այլևս Ձեզ չի հավատում:
8. Նարնջագույն բազկաթոռը գյուտարարի բազկաթոռն է:
Դուք կենսունակ եք և առաջադեմ: Սիրում եք ստեղծել:
Ձեզ դուր են գալիս փորձարկումները և փորձերն ինչպես՝ աշխատանքում, այնպես էլ՝ աշխատանքից դուրս:
9. Սևամոխրագույնը հոգևոր ուսուցչի բազկաթոռն է:
Դուք նրբանկատ և բարի մարդ եք: Հանգստությունը Ձեր բնույթն է: Ինչպես նաև Դուք գործանականում կարող եք հանգստացնել յուրաքանչյուր մարդու միանգամայն տարբեր իրավիճակներում: Դուք ներդաշնակ և ինքնաբավ մարդ եք:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր