Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 մար 2018 15:00

Կնոջ մարմնի էրոգեն գոտիները

Կնոջ մարմնի էրոգեն գոտիներըԿնոջ սեքսուալությունն անհասանելի և խորհրդավոր երևույթ է, որը միշտ անակնկալներ ունի հենց կնոջ համար:
Սեքսոլոգները կնոջ էրոգեն գոտիները բաժանում են երեք կատեգորիայի.
 
Առաջնային, որոնք հայտնաբերվում են ինտիմ կյանքի կամ մարմնի հետ ծանոթության սկզբնական փուլում և որպես կանոն ընդհանուր են մեծամասնության համար,
 
Երկրորդական. հատվածներ, որոնց զգայունությունը էրոտիկ շոյանքների հանդեպ զարգանում է անհատական կերպով,
 
Պսևդոգոտիներ. գոտիներ, որոնք ունեն իրենց հեղինակին, ով հանդիսանում է դրանց գրգռման պատճառը:
 
Այն էրոգեն գոտիները, որոնց մասին կխոսենք այսօր, կարող են հայտնաբերվել ցանկացած կնոջ մոտ և կարող են ընդգրկված լինել վերոնշյալ երեք խմբերից ցանկացածի մեջ:
 
Պտուկներ
Կնոջ կուրծքը տղամարդկանց համար ամենաուժգին սեքս-թակարդներից է: Բայց պտուկներն ու դրանց շուրջ արեոլները հատուկ զգայունություն ունեն: Պտուկները կնոջ մարմնի այն հատվածն են, որոնց չի կարելի կոպիտ վերաբերվել, իսկ նուրբ և զգույշ վերաբերմունքի դեպքում կարող են դառնալ սեքսուալ սիրավեպի նոր գլուխ: Այս գոտու շոյանքն այն չէ, ինչից պետք է սկսել: Ավելի լավ է անցնել դրանց, երբ կինն արդեն բավականին գրգռված է:
Ոտքի մատներ
Ոտնաթաթերն ու ոտքի մատները լուրջ ծանրաբեռնվածություն են տանում. դրանց վրա է մեր մարմնի ողջ զանգվածը, ուստի նրանք հսկայական ճնշում են զգում: Եվ դրանք էրոտիկ զգայունությունն այդքան էլ հեշտ չի բացվում: Բայց դա հաճույք է իսկական սեքսուալ գուրմանների համար: Կանանց հաճախ խանգարում է հոգեբանական խոչընդոտը. համարվում է, որ ոտքերով տղամարդուն կարելի է գրավել միայն տեսողականորեն:
Կոնքեր
Այն մասին, որ կնոջ զգայունությունը խուտուտի հանդեպ որոշ կերպով բնութագրում է նրա սեքսուալությունը, առասպելներ են հյուսվում: Բայց դա ունի իր գիտական բացատրությունը: Իրանի կոնքային հատվածներն այն հատվածներն են, որտեղ գտնվում են զուգընկերոջ ձեռքերը սեռական ակտի ժամանակ: Եվ այդ հատվածի մաշկն իսկապես ամենանուրբ հատվածներից մեկն է:
Ձեռքեր
Ավելի կոնկրետ` դրա որոշ հատվածներ: Ներքին մակերեսը` դաստակից մինչև թևատակերն ամենափակն է արտաքին ազդեցությունից: Որոշ մուսուլմանական ժողովուրդների մոտ ամուսնուն դավաճանությունը համարվում է այն փաստը, երբ այլ տղամարդ դիպչում է ձեռքի այդ հատվածներին:
Մազեր
Դժվար թե մեկի մտքին փչի գլխի վրա էրոգեն գոտի փնտրել, բայց գլխամաշկի վրա նյարդային նույնքան վերջավորություն կա, որքան կա մազ: Գուցե հենց այդ պատճառով ենք համբուրվելիս ցանկանում մատներով խաղալ սիրելիի մազերի հետ: Մերսելով գլխամաշկը` զուգընկերը պատրաստում է ձեզ ավելի անհամեստ շոյանքների:
Որովայն
Որովայնի շոյանքներն ավանդաբար ասոցացվում են օրալ սեքսին անցման հետ, բայց ավելի փորձառու տղամարդիկ գիտեն, որ այս հատվածի վրա պետք է կենտրոնանալ ավելի երկար: Իսկ ահա պորտը կարելի է անվանել արգելված գոտի, քանի որ գենետիկ մակարդակի վրա պորտը համարվում է մոր օրգանիզմի հետ կապ և ոչ մի կերպ չի սազում էրոտիկ զգացումների հետ:
Կոպեր
Դժվար թե հնարավոր լինի հայտնագործել ավելի նուրբ շոյանք, քան կոպերի համբույրները: Մաշկի չափազանց զգայունությունն ու նյարդային վերջավորությունների մեծ քանակությունը դարձնում են մարմնի այս հատվածն ամենաինտիմներից մեկը: Եվ եթե արդեն իսկ թողել ես, որ տղամարդը դիպչի այդտեղ, ապա նա քեզ համար ավելին է, քան սեքսուալ զուգընկերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր