12 տարվա հաջողության շարք, այս նշաններին Յուպիտերը Առյուծի համաստեղությունում կօրհնի հաջողությամբ          Շաբաթվա ընթացքում բախտը կժպտա այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 մար 2018 18:05

Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում

Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։ 

Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահականվարույթիընթացքումզինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Խորհրդի անդամները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Ընդգծվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակական կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում: 

Խորհրդում քննարկված հարցերի կապակցությամբ օրենսդրական և գործնական բնույթի բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ դրանց իրականացման հնարավոր լուծումներ ձևավորելու նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր