Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ       Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ    

15 մար 2018 10:30

«Մուտիլովկա». Հովիկ Աբրահամյանի ակնարկը Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Մուտիլովկա». Հովիկ Աբրահամյանի ակնարկը Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածքում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում՝ ով է վարչապետը:

Մինչդեռ ակնարկը առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եթե նա համաձայնի նման կոմպրոմիսային լուծման:

Դե իսկ Հովիկ Աբրահամյանն էլ այդ դեպքում՝ կգնա իր նախկին պաշտոնին՝ զբաղեցնելով փոխվարչապետի, իսկ գուցե նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր