Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև          Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար    

15 մար 2018 17:50

Ձերբակալվել է մարդկային օրգաններ վաճառող

 
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի քաղաքացի Վահիբ Խուդադատովին, որն այլ անձանց հետ միասին, այդ թվում՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների, զբաղվել է Ադրբեջանի քաղաքացիների օրգանների առուվաճառքով, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՊԱԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Խուդադատովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Ադրբեջանի տարածքում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող անդրազգային ցանցի ապօրինի գործողությունների մասին տեղեկությունների հիման վրա ՊԱԾ-ը քրեական գործ է հարուցել եւ հետաքննություն անցկացրել:
Քննությանը ներգրավվել են նաեւ անձինք, որոնք կապված են Խուդադատովի հետ: Քաղաքացիները, որոնք դարձել են օրգանների առուվաճառքի օբյեկտներ բժշկական հսկողության ներքո են: ՊԱԾ-ը քննչական միջոցառումները շարունակում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր