Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

16 մար 2018 10:32

Քաղաքացին, ով սպառնում էր նետվել կամրջից, համաձայնել է չդիմել ծայրահեղ քայլի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քաղաքացին, ով սպառնում էր նետվել կամրջից, համաձայնել է չդիմել ծայրահեղ քայլի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐshamshyan.com-ի հաղորդմամբ քիչ առաջ  Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին, ով սպառնում եր նետվել Հաղթանակ կամրջից,  համաձայնեց չդիմել այդ ծայրահեղ քայլին։ Նա անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Հիեցնենք, որ այսօր վաղ առավօտյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Կայքի  տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր