Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան          Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց       Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին    

16 մար 2018 14:40

Վրաստանի «օրենքով գողերը» կարող են տեղափոխվել Հայաստան

«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան:

Ըստ իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավայի՝ ազգությամբ վրացի օրենքով գողերի որոշ մասը բնակվում են Հունաստանում, մի որոշ հատված՝ Թուրքիայում, և չի բացառվում, որ նրանց մի որոշակի զանգված տեղափոխվի նաև Հայաստան:

«Այս պահին Վրաստանում օրենքով գողերի ազատությունը սպառնալիքի տակ է ամեն րոպե: Նրանց Վրաստանում ձերբակալում են ոչ միայն՝ նրանց այս կամ այն արարքի համար, այլ հաճախ՝ նաև միայն ստատուսի համար, որ կրում են նրանք՝ որպես օրենքով գողեր»,- ասաց նա:

Վրաստանի Քրեական օրենսգիրքն արդեն իսկ սահմանել է 223-րդ հոդվածը, որ վերաբերում է, մասնավորապես, գողերի համայնքին անդամակցությանը և օրենքով գողերին: Այս հոդվածը ներկայացվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» գլխում, դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք: Հոդվածի առաջին մասով նախատեսվում է 5-8 տարի ազատազրկում, իսկ երկրորդ մասով՝ ազատազրկում 7-10 տարի ժամկետով:
 
Հետևաբար՝ նրանց միգրացիան Վրաստանից դեպի Հայաստան կարող է տեղի ունենալ նաև այն պատճառով, որ Հայաստանում օրենքով գողերի նկատմամբ նախատեսված նմանօրինակ օրենսդրական պատժիչ միջոցները դեռևս չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր