Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 մար 2018 16:20

Ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. Գագիկ Հարությունյանը՝ Մարտի 1-ի մասին

 
Իրավիճակներ են եղել, որ եթե այդ ժամանակ այդպիսի միջամտություն չլիներ, մենք բոլորովին այլ վիճակների առաջ կանգնած լինեինք: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Բարձրագույն խորհրդի անդամ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին:
«Մարտի 1-ը եղավ մեր երկրի ամոթալի էջերից մեկը եւ դա ողբերգություն էր նաեւ: Մենք ավելի մեծ ողբերգությունների առջեւ կանգնած կլինեինք, եթե այդ միջամտությունները չլինեին»,-ասաց նա:
Հարցին, թե այն ինչ եղավ մարտի 1-ին, համարժե՞ք էի իրավիճակին, նա րաձագանքեց. «Այն ինչ եղավ, ողբերգություն էր: Ես համարում եմ, որ բոլորիս մեղքն է, որ հասավ այդպիսի հանգուցալուծման, որը չպետք է լիներ»:
Գագիկ Հարությունյանը այդ օրվա իրադարձությունների մասին ասաց հետեւյալը. «Բարդագույն իրավիճակ էր, գիշերը ինձ լուր տվեցին, որ ժամը 2.30, որ պայթյուն է սպասվելու, լարվածությունը հասել է գագաթնակետին: Մարտի մեկից առաջ հավաքեցի մարդկանց եւ սկսեցին քննարկումները մինչեւ հաջորդ օրվա ժամը չորսը, որեւէ արդյունքի չհասանք: Ես զգում էի, իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած, մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետեւանքներ:
Քննարկումների սկզբունքը հետեւյալն էր, մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, եւ չպետք է դառնա նախադեպ: Վերջում, երբ տեսա կոնֆլիկտը չենք հաղթահարել, ես բավականին զայրացա, կյանքում երեւի ինձնից որեւէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. Ասացի առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով:
Այդ պահին կոնֆլիկտի զորեղ կողմերից մեկը ձեռքը տանում է գրպանը, ու շինելի գրպանից հանում է Սահմանադրությունը ու ասում՝ ձեզ թվում է՝ մենք չենք կարդացել, չգիտե՞նք: Երկու ժամվա ընթացքում մենք կարողացանք լուծումը գտնել ու հաղթահարել այդ վիճակը»:
Հարցին, թե արդյոք նա երբեւէ դե՞մ է գնացել երկրի առաջին դեմքերին, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Շատ դեպքեր են եղել, եղել են դեպքեր, որ առաջին դեմքերն ինձ հետ ամիսներով չեն խոսել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր