Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

16 մար 2018 16:50

Ազատվում ենք որովայնի հատվածում կուտակված ճարպերից․ ամենահամեղ տարբերակը

 
Թուրինջ։ Թուրինջը հարուստ է վիտամին C-ով, օգնում է ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից, ամրացնել իմունային համակարգը, արագացնել նյութափոխանակությունը։ Թուրինջը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, օգնում է դիաբետի դեպքում։
Ձմերուկ։ Ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած։ Այն օգնում է ազատվել տոքսիններից ու ճարպերից։ Բացի այդ՝ ձմերուկն ամինաթթուներ է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Հապալաս։ Ամենաշատ ամինաթթուներ պարունակող հատապտուղներից մեկն է, որն օգնում է լավացնել առողջությունը, նվազեցնել ճարպի քանակը, իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հապալասը հարուստ է նաև վիտամին C-ով։ Նախաճաշին կարող եք հապալասը համադրել վարսակի փաթիլների ու ընդեղենի հետ։
Խնձոր։ Խնձորն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնել ածխաջրերի կուտակումը ճարպերի տեսքով։ Խնձորը նաև բջջանյութի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Նախաճաշին խնձորը կարող եք համադրել մի բուռ նշի հետ։
Ելակ։ Հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով։ Այն քիչ քանակով կալորիաներ է պարունակում՝ մեկ բաժակ ելակը մոտավորապես 49 կալորիա է պարունակում։ Բջջանյութի ու քիչ քանակով կալորիաների համադրությունը հնարավորություն է տալիս սննդարար նյութեր ստանալ, այրել որովայնի հատվածում կուտակված ճարպերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր