Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 մար 2018 14:13

Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի բառ-նշանաբանը` 2018 թվականի համար

Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի բառ-նշանաբանը` 2018 թվականի համարԽոյ
 
Փոփոխություններ
 
2018 թվականը ձեր կյանք կբերի բազում նոր ու հետաքրքիր բաներ: Փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Մի վախեցեք այդ փոփոխություններից. դրանք բավականին օգտակար ու լավը կլինեն:
 
Ցուլ
 
Ոգեշնչում
 
2018 թվականին ձեզ մոտ ցանկություն կառաջանա ինչ-որ նոր բան ստեղծելու: Կզգաք` ինչպես է աճում ձեր էներգիան: Տրվեք այդ ցանկությանն ու ցուցաբերեք ձեր տաղանդները: Շատ շուտով կտեսնեք ձեր բոլոր ջանքերի արդյունքները:
 
Երկվորյակներ
 
Ինքնառեալիզացում
 
Արդեն վաղուց դուք պետք է մոռացած լինեիք ամեն անպետքական բան: Եկել է ժամանակն անելու այն, ինչ ուզում եք: 2018 թվականին դուք կկարողանաք իրագործել ձեր ծրագրերն ու նպատակները: Գնացեք երազանքի ետևից: Դրա համար դուք ունեք ուժ ու տաղանդ:
 
Խեցգետին
 
Հանգստություն
 
Վերջին շրջանում ձեզ համար հեշտ չի եղել. այս տարի բազում վերելքներ ու վայրէջքներ եք ունեցել: 2018 թվականին ամեն բան իր տեղը կընկնի: Դուք ձեզ ուժեղ ու վստահ կզգաք` կարողանալով իրագործել ձեր ծրագրերը:
 
Առուծ
 
Մոտիվացիա
 
Դժվար պահերը մնացել են անցյալում: 2018 թվականին ձեր գործերն աստիճանաբար կհարթվեն: Այնպես որ, մոռացեք վատ բաներն ու դրական տրամադրվեք: Դուք կարող եք շատ բարձունքներ գրավել: Ամեն ինչ լավ կլինի:
 
Կույս
 
Աճ
 
2018-ը կդառնա կյանքի բոլոր ոլորտներում աճի տարի: Դուք կարող եք դառնալ ավելի լավը, քան այսօր եք: Բոլոր փոփոխությունները շատ դրական ազդեցություն կունենան ձեր կյանքի վրա: Ձեզ մնում է միայն սովորել ընդունել ճակատագրի նվերները:
 
Կշեռք
 
Հսկողություն
 
2018 թվականին դուք վերջապես կարող եք հսկողության տակ առնել ամենը, ինչ կատարվում է ձեր կողքին: Դա կօգնի ձեզ ավելի ուշադիր պլանավորել կյանքն ու օգուտներ քաղել: Հաջողությունը կուղեկցի ձեզ:
 
Կարիճ
 
Լուսավորություն
 
Դուք կկարողանաք հասկանալ` կոնկրետ ինչ է անհրաժեշտ ձեր երջանկության համար: Մի վախեցեք որոշումներ կայացնելուց ու համառորեն առաջ շարժվեք: Դա ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:
 
Աղեղնավոր
 
Օգուտ
 
Չնայած 2018 թվականը ձեզ որոշ խնդիրներ ու փորձություններ կբերի, ձեզ կհաջողվի հաղթել հանգամանքներին ու դրսևորել ձեր լավագույն որակները: Դուք կզգաք ձեր կարևորությունը: Դա կգնահատվի ըստ արժանվույն: Ոչնչից մի վախեցեք ու վստահ գործեք:
 
Այծեղջյուր
 
Զգացմունքայնություն
 
Դեղին շան տարում ձեր զգացմունքայնությունը կբարձրանա: Դա կօգնի ձեզ բացվել: Կտեսնեք, որ աշխարհը հրաշալի է, ու պետք չէ վախենալ: Լսեք ներքին ձայնին. այն կհուշի, թե որ ճանապարհը ձեզ կտանի դեպի երջանկություն 2018 թվականին:
 
Ջրհոս
 
Վճռականություն
 
2018 թվականին դուք համառ ու նպատակասլաց կլինեք: Վերջապես կորոշեք դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից ու ձեզ համար կբացեք բազմաթիվ հեռանկարներ: Մի վախեցեք նորը փորձելուց: Դա ձեզ հաճույք կպատճառի ու կբերի հաջողություն:
 
Ձկներ
 
Մտքի պայծառություն
 
Ամեն բան չէ, որ այնպիսին է, ինչպիսին թվում է առաջին հայացքից: 2018 թվականին ձեզ կհաջողվի հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է ձեր շուրջը` ըմբռնելով դրա իմաստը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր