Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը          Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում    

17 մար 2018 14:49

«Հարսանիքի ժամանակ ձեռնպահ մնացեք հարսին ուղղված շնորհավորանքներից». Էթիկետի 16 կանոններ, որոնք ամենաշատն են խախտվում

«Հարսանիքի ժամանակ ձեռնպահ մնացեք հարսին ուղղված շնորհավորանքներից». Էթիկետի 16 կանոններ, որոնք ամենաշատն են խախտվումՄենք, իհարկե, ասում ենք «շնորհակալություն» և «խնդրեմ», սակայն դա բարեկիրթ վարվելակերպի փոքր մասն է միայն: Բավարար չէ, այնպես չէ՞: Էթիկետը նախորդ դարում չի մնացել: Իրականում այն քողարկում է մի շարք մանրուքներ: Այսպես կոչված, հին ու նախնադարյան կանոններն իմաստ ունեն, և ձեզ չի խանգարի դրանք կիրառել գործնականում:
1. Ծափ մի տվեք սեփական կամ ուրիշի դեմքի առաջ: Դա արեք կրծքի առջև՝ փոքր-ինչ դեպի ձախ թեքվելով:
2. Նախ նստեք մեքենայի մեջ, ապա ներս մտցրեք 2 ոտքերը: Այդպիսով դուք կխուսափեք ներքնազգեստն անզգուշաբար ցուցադրելուց և, բացի դրանից, գլուխը մեքենայի վերնամասին չեք խփի:
3. Մինչև կարագը հացին քսելը կարագի կտորը դրեք ձեր ափսեի մեջ: Դա հիգիենիկ է և բարեկիրթ: Եվ հետո այդպիսով ձեր հացի փշրանքները չեն հայտնվի կարագի ընդհանուր, ամբողջական կտորի վրա:
4. Ինչ-որ բան ցույց տալիս դա արեք ոչ թե մատով, այլ ձեռքի բաց ափով:
5. Փռշտալիս բերանը փակեք ձախ ձեռքով: Աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի: Այլապես ո՞վ կցանկանա ձեզ ձեռքով ողջունել:
6. Եթե ձեր մասին կենաց են ասում, անմիջապես մի ըմպեք բաժակի մեջ լցվածը, այլ դրա փոխարեն՝ պատրաստվեք փոխադարձ մաղթանք հղել: Մի նայեք շուրջբոլորն ու այլ հյուրերի. հռետորի հետ տեսողական կապ ստեղծեք:
7. Աղն ու պղպեղը միշտ միասին փոխանցեք: Պատկերացրեք, թե այդ երկուսը սիրահարված զույգ են, ովքեր առանց մեկը մյուսի չեն կարող ապրել:
8. Պայուսակը, կլատչը կամ խմիչքով լի գավաթը պահեք ձախ ձեռքում: Ինչպես արդեն ասվեց՝ աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի:
9. Հարսանիքի ժամանակ ձեռնպահ մնացեք հարսին ուղղված շնորհավորանքներից: «Շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ» արտահայտությունը կարող է դիտվել՝ որպես «ես արդեն հույս էլ չունեի, որ դու կլքես անհույս կույսերի ակումբը»:
Ավելի լավ է 2 նորապսակներին էլ հղել բարեմաղթանքներ ու նպատակների իրականացում:
10. Երբ նստում եք, ոտքը ոտքին մի գցեք, մեկ կամ երկու ոտքը միանգամից մի ձգեք: Երկու ոտքերը միասին դրեք հատակին:
11. Եթե ինչ-որ մեկի ընթրիքի եք հրավիրել, նշանակում է՝ ինքներդ էլ պետք է վճարեք: Մտքներովդ անգամ չպետք է անցնի հաշիվը կիսել երկուսի միջև:
12. Ոչ մեկի մի հայտարարեք, որ զուգարան եք գնում: «Կներեք» ասելը դուրս գալիս բավարար է:
13. Պատահական ուշացումներ բոլորի հետ էլ պատահում են: Կանոնավոր կերպով ուշանալը խոսում է այն մասին, որ բարեկրթությունից դուք բավականին հեռու եք:
14. Երբեք ականջ մի դրեք ուրիշների խոսակցություններին: Ձեզ դուր կգա՞ արդյոք, եթե ձեր մտքերն ուրիշներն էլ սիրեն ու հետո էլ պատմեն այլ անձանց:
15. Եթե մոռացել եք ինչ-որ մեկի անունը, խոստովանեք դա, տվյալ մարդուց ներողություն խնդրեք և վերստին ճշտեք նրա անվան լրիվ տարբերակը:
16. Բիզնես լանչից հետո սննդի մնացորդը հետներդ տանելու համար տարաներ մի խնդրեք: Իսկապես ամոթ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր