Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

17 մար 2018 20:10

9 ամենատարածված երազները և դրանց նշանակությունները՝ ըստ հայտնի հոգեբանի

 
Հոգեբան Յեն Ուոլլեսն 30 տարվա կարիերայի ընթացքում ավելի քան 150 000 երազ է վերծանել: Նա օգնել է կազմել երազների 9 ամենատարածված սյուժեների, դրանց նշանակությունների և խորհուրդների ցանկը՝ դրա հետ կապված ինչ անել իական կյանքում:
1. Ատամների ընկնել
Ինչ է նշանակում՝ նշան է, որ որևէ իրավիճակ իրական կյանքում հարվածում է ձեր ինքնավստահությանը:
Ինչ անել՝ այդ իրավիճակը ձեզ ուժերից զրկող մի բան համարելու փոխարեն՝ փորձեք հանգիստ մտածել փաստերի մասին և դա որպես մարտահրավեր ընդունել:
2. Հետապնում
Ինչ է նշանակում՝ իրական կյանքում կա խնդիր, որն ուզում եք լուծել, բայց չգիտեք՝ ինչպես մոտենալ դրան:
 Ինչ անել՝ այդ խնդիրը հաճախ կարող է որոշակի անձնական հավակնություն իրագործելու հիանալի հնարավորություն լինել: Թեկուզ ձեզ հետապնդողները սարսափելի են թվում, իրականում նրանք ձեր ուշադրությունը գրավում են ինքնադրսևորման ձեր սեփական պայքարում չդրսևորված տաղանդների նկատմամբ:
3. Զուգարան գտնելու անհնարինություն
Ինչ է նշանակում՝ խոսում է իրական կյանքում իրավիճակի մասին, որում ձեզ համար դժվար է պարզորեն արտահայտել ձեր պահանջմունքները:
Ինչ անել՝ ավելի շատ ժամանակ հատկացրեք սեփական պահանջմունքները գիտակցելուն, ոչ թե ուրիշների:
4. Մերկ լինել հանրության մեջ
Ինչ է նշանակում՝ կարող է նշանակել, որ իրական կյանքում ապրում եք իրավիճակ, որը ձեզ ստիպում է խոցելի և թույլ զգալ:
Ինչ անել՝ երբեմն պետք է պարզապես բացվել շրջապատող մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր իրական տաղանդները:
5. Քննությանն անպատրաստ լինել
Ինչ է նշանակում՝ այն է, ինչպես մենք գնահատում ենք հաղթահարելու մեր ունակությունը, այդպիսի երազը կարող է խոսել այն մասին, որ դուք քննադատաբար եք գնահատում ձեր հաջողություններն իրական կյանքում:
Ինչ անել՝ Ինքդ քո մեջ խորասուզվելիս ավելի լավ է՝ աշխատել ընդունել սեփական ուժեղ կողմերը՝ գնահատելով ձեր գիտելիքները և ձեռքբերումները, ոչ թե մշտապես ինքնաքննադատությամբ զբաղվել:
6. Թռիչք
Ինչ է նշանակում՝ քնի մեջ թռչելու կարողությունը մատնանշում է, որ դուք ազատվել եք հանգամանքների ճնշումից, որոնք ձեզ անհանգստացնում էին իրական կյանքում:
Ինչ անել՝ սովորաբար դա կապված է այն բանի հետ, որ ձեզ հաջողվել է կշռադատված որոշում ընդունել կամ գլուխ հանել սահմանափակումներից, որոնք մեծ պատասխանատվություն են առաջադրում:
7. Անկում
Ինչ է նշանակում՝ քնի մեջ ընկնելու զգացողությունը մատնանշում է, որ չափից շատ եք կենտրոնանում որևէ իրավիճակի վրա իրական կյանքում: Պետք է թուլանաք:
Ինչ անել՝ անհանգստանալու փոխարեն, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից՝ երբեմն պետք է պարզապես վստահել ինքդ քեզ և շրջապատողներին, որպեսզի ամեն ինչ բնականորեն հարթվի:
8. Չղեկավարվող ավտոմեքենա
Ինչ է նշանակում՝ ավտոմեքենան արտացոլում է որոշակի նպատակի ճանապարհին կայուն առաջընթացի հասնելու ձեր ունակությունը: Հնարավոր է՝ իրական կյանքում զգում եք, որ ոչ այնքան զորեղ եք հաջողության ճանապարհին:
Ինչ անել՝ իրավիճակն ավելորդ վերահսկել փորձելու փոխարեն՝ պետք է ինտուիցիային թույլ տալ լավագույն ճանապարհը գտնել:
9. Գաղտնի սենյակ
Ինչ է նշանակում՝ տան սենյակները ձեր կյանքի տարբեր ասպեկտներն են: Նախկինում անհայտ սենյակ հայտնաբերելը նշանակում է, որ դուք ձեր մեջ բացահայտում եք տաղանդներ, որոնց մասին նախկինում չգիտեիք:
Ինչ անել՝ որքան շատ ժամանակ հատկացնեք ձեր քնած տաղանդների ուսումնասիրմանը, այնքան մեծ է հնարավորությունը, որ իրական կյանքում ձեր առջև ավելի շատ դռներ կբացվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր