Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 մար 2018 13:45

Գազալցակայանի տարածքում երեք հոգով ծեծել են քաղաքացուն, հայհոյանքներ են հնչեցրել մոր հասցեին

Գազալցակայանի տարածքում երեք հոգով ծեծել են քաղաքացուն, հայհոյանքներ են հնչեցրել մոր հասցեինՄարտի 18-ին, ժամը 1.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում ինքն իրեն ծեծողին դանակով խփել է:
Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1.30-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, 1983 թ. ծնված Արման Բ.-ն և վերջինիս 15-ամյա որդի Կ. Ո.-ն Երևանյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ ծեծի են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Մ.-ին, այնուհետև նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, նշված հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում շարունակել են ծեծել նրան, ինչից հետո, ժամը 1.10-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, Արման Բ.-ն և Կ. Ո.-ն ավտոմեքենայով Էդգար Մ.-ին տարել են Լենինի փողոցի տներից մեկը, որտեղ շարունակել են ծեծը: Ալեքսանդր Պ.-ն հայհոյանքներ է հնչեցրել Էդգար Մ.-ի և նրա մոր հասցեին:
Էդգար Մ.-ն, խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ալեքսանդր Պ.-ի կրծքավանդակին, մեկ անգամ հարվածել Կ.Ո.-ի պարանոցին՝ նրանց պատճառելով վնասվածքներ:
Ալեքսանդր Պ.-ն և Էդգար Մ.-ն բերման են ենթարկվել:
Էդգար Մ.-ն ձերբակալվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր