Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

19 մար 2018 18:05

Ով դպրոցը վերանորոգել է, իրան տվեք հարցը. Տարոն Մարգարյանի նյարդերը տեղի տվեցին

Երեւանի ավագանու նիստը շարունակվում է լարված մթնոլորտում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդդիմադիրների հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն նրանց մեղադրում է իրենց  դիտավորյալ սեւացնելու մեջ։

«Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանը բարձրաձայնել է վերանորոգված դպրոցներում ֆիզիկական խնդիրներ ոնեցող մարդկանց համար մատչելի պայմանների բացակայությունից։ Նա շեշտել է, որ այդ պայմանների ապահովումը պարտադիր է եղել 2007 թվականից, սակայն դպրոցներում կատարված մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ պատկերը գրեթե անփոփոխ է։

«Փորձում եք փնովել մեր աշխատանքը, ցույց տաք, որ ավելի մտահոգ եք, քան մենք, մեծ ծավալի աշխատանք ենք կատարել այն դպրոցները, մանկապարտեզները ու շենքերը, բնականաբար, հարմարեցված չեն եղել։ Ով է վերանորոգել, իրան տվեք, վերջին շրջանում բացի մեկ դպրոցի կապիտալ նորոգումից էն կողմ՝ դպրոց չենք նորոգել։ Կապիտալի մեջ էլ ներդրված է եղել նախագծային փոփոխություններ իրականացնել»,–վրդովված արձագանքել է Տարոն Մարգարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր