Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից          «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը       Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ    

24 հուն 2024 18:30

Հաջողության և հարստության չինական բանաձևերը

Հաջողության և հարստության չինական բանաձևերը1. Չինաստանում կարծում են, որ նեֆրիտե մատանին ճկույթին կրելը հարստություն կբերի: Ավելի լավ է, որ տղամարդիկ մատանին կրեն ձախ, իսկ կանայք աջ ձեռքի ճկույթին: Իհարկե, ամենաճիշտը, ըստ չինացիների, եթե մատանին ամբողջությամբ նեֆրիտից լինի, բայց քարով մատանիներն էլ կարող են օգտակար լինել:

2. Մի հետաքրքիր ծես ևս. վերցրեք 30 սմ երկարությամբ բամբակե կանաչ թել`նախատեսված գործելու համար: Ժամացույցի սլաքի ուղղությամբ այն 5 շրջան փաթաթեք ճկույթին, ծայրին քարկապ արեք: Ի դեպ, տղամարդիկ սա պետք է անեն ձախ, իսկ կանայք աջ ձեռքի ճկույթին: Եթե օրվա մեջ հանգույցը թրջվի, հարկ է նորը փաթաթել: Չինացիները կարծում են, որ այս ծիսակարգը ակտիվացնում է ֆինանսական էներգիան, և, ի վերջո, հարստությունը նաև ձեր դուռն է թակում:

3. Ամեն առավոտ տնից դուրս գալիս աջ ձեռքին կարիմիր թանաքով փողի նշան նկարեք: Օրինակ` դա կարող է հարստություն խորհրդանշող չինական հիերոգլիֆ լինել, կամ բոլորի կողմից սիրված դոլարի կամ եվրոյի նշան: Գործողությունների այս շարքը սկսեք նորալուսնի հայտնվելու հետ և կատարեք այն 15 օր շարունակ: Ասում են` լիալուսնի հայտնվելուց 3 օր անց դուք խոշոր գումար կվաստակեք:

4. Ձեզ հարկավոր է կարմիր թանկարժեք քար և խնայատուփ: Ներկայացվող ծիսակարգը պետք է սկսել նորալուսնի հայտնվելիս: Քնելուց առաջ թղթի վրա նկարեք վեցանկյուն աստղ, դրա կենտրոնում դրեք փոքր քար, գեղեցիկ փաթաթեք այն և դրեք բարձի տակ: Առավոտյան կարելի է թուղթը գցել, իսկ փոքր քարը դնել խնայատուփի կողքին: Խնայատուփի մեջ մանրադրամ կամ թղթադրամ դրեք և բարձրաձայնեք ձեր երազանքը: Ինչքան շատ բարձրաձայն կրկնեք այն, այնքան լավ: Վերը թվարկված գործողությունները կրկնեք 15 օր շարունակ: Երբ ձեր երազանքն իրականանա, խնայտուփից հանեք փողն ու քարի հետ դրեք որևէ տուփ մեջ: Դրանից հետո հարկավոր է այդ տուփը պահել և ոչ մեկին ցույց չտալ: Երբ ձեզ կրկին փող պետք լինի, կրկնեք այս ծիասկարգն ու խնայատուփի փողը կրկին նույն տուփի մեջ դրեք: Մեկ տարվա ընթացքում հրաշք տուփի մեջ հավաքված գումարը պետք է հանել և կիրառել բարի նպատակով:

5. Չինաստանում սովորույթների ու ծեսերի մի ամբողջ շարք կա խաղամոլերի համար, հետևաբար, եթե դուք պատրաստվում եք խաղատուն գնալ, ուշադիր կարդացեք: Այսպես, եթե արդեն որոշակի գումար շահել եք, խորհուրդ չի տրվում հեռանալ խաղասեղանի մոտից, ձեռքերը լվանալ, անգամ չի խրախուսվում զուգարան գնալը: Համբերեք, ինչքան կարող եք, եթե կամենում եք էլի փող վաստակել: Չինացիների համար ջուրը փողի խորհրդանիշ է, իսկ եթե դուք թողնում եք խաղասրահը և գնում զուգարան, դա նշանակում է, թե դուք լվանում եք այդ փողը:

6. Չինաստանում խաղացողները գիտեն, որ ոչ մի դեպքում չի կարելի խաղալ հղի կնոջ դեմ: Չինացիները հավատում են, որ երեխան կրող կինը կրկնակի հաջողությամբ է օժտված, բացի դա, նա հավելյալ զույգ աչք ունի` հակառակորդին հետևելու համար: Նաև ասում են, եթե խաղի ժամանակ ձեզ հղի կին է ուղեկցում, մեծ հաջողությունն ապահովված է: Ի դեպ, եթե դուք ինչ-որ հարցով վիճում եք մեկի հետ, իսկ ձեր թիկունքում հղի կին կա, դուք անպայման հաղթող կողմ կդառնաք:

7. Եթե ուղեկցում եք խաղատուն շտապող մեկին, ապա խաղի ընթացքում մի կպեք նրա ուսին, որովհետև անգամ թեթև հպումը` վատ նշան է, հաջողությունն ի չիք է լինում:

8. Եթե դուք խաղում եք փող շահելու համար, ստուգեք, որ ձեր մեջքի հետևում կամ ձեր դիմաց ոչ ոք գիրք չկարդա, որովհետև չինարենում «գիրք» և «պարտվել» բառերը համանուններ են:

9. Չինացիրնեը կարծում են, որ տան հարավ-արևելյան հատվածը հարստություն բերող մասն է: Այդ պատճառով կարևոր է, որ տան այդ հատվածում կարմիր որևէ իր չլինի: Որովհետև կարմիրը կրակի գույնն է, իսկ տան հարավ-արևելյան հատվածը «ծառ» տարերքի ազդեցության տակ է: Հավանաբար, չեք ցանկանա վառել ձեր հարստությունը:
 
10. Եթե ցանկանում եք հաջողությունը ձեզ ժպտա հարստության տեսքով, ապա ձեր դրամապանակում ծովի աղ պահեք: Լավ կլինի այն փոքրիկ պոլիեթիլենային տոպրակի մեջ դնեք և թաքցնեք դրամապանակի չերևացող մասում: Հարկավոր է ծովի աղն ամիսը մեկ փոխել, թարմացնել, որովհետև ասում են, որ մեկ ամսվա ընթացքում այն կորցնում է իր ազդեցությունը:

11. Ֆինանսական հաջողության գրավական է համարվում նաև դրամապանակում պահված անանուխի տերևը: Ընդունված է համարել, որ անանուխի բուրմունքը իր կողմ է ձգում հարստությանը: Եթե դժվարանում եք անանուխի տերևներ գտնել, մի հուսահատվեք, օգտակար կարող է լինել նաև անանուխի թեյի սովորական փոքրիկ փաթեթը:

12. Չինացիները մեծ նշանակություն են տալիս ամուսնության մատանին ճիշտ մատին կրելուն: Պարզվում է, ամեն մատ հաջողության իր դաշտն ունի: Եթե կամենում եք իշխանություն ունենալ, հարկ է մատանին կրել ցուցամատին: Մատնեմատին դրված մատանին` հավերժական սիրո նշան է: Բոլորովին ցանկալի չէ ամուսնական մատանին կրել միջնամատին, քանզի ասում են, թե դա բերում է հաջողության ու բարեկեցության կորստի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր