Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

20 մար 2018 13:48

25-ամյա մայրը խեղդել է 4 երեխաներին, որոնցից փոքրերը երկու տարեկան էլ չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25-ամյա մայրը խեղդել է 4 երեխաներին, որոնցից փոքրերը երկու տարեկան էլ չեն եղել.  ՏԵՍԱՆՅՈՒԹԴեպքը տեղի է ունեցել Տաջիկիստանի մայրաքաղաք Դուշանբեում:
25-ամյա Զուխրոն 4 երեխաներին գետն է գցել, որից հետո ինքնասպան է եղել:

Նրա ընտանիքի անդամնեը չեն կարողանում հասկանալ, թե ինչու է կինը նման քայլի գնացել: Սկեսրայրի խոսքերով երեխաներից 2-ը զույգ են եղել և նույնիսկ 2 տարեկան էլ չկային, իսկ մայրը նրանց շատ է սիրել:

Դեպքից հետո երեխաների հայրը փակվել է սենյակում և դուրս չի գալիս, իսկ տատը ոչ ոքի հետ չի խոսում:

Դեպքի օրը 25-ամյա Զուխրոն իրեն շատ սովորական է պահել: Հարազատներից ոչ ոք չի կասկածել և չի պատկերացրել, թե ինչ է պատրաստվում անել կինը:

Երբ ամուսնու ուշադրությունը շեղվել է Զուխրոն վերցրել է 4 երեխաներին և դուրս եկել տանից: Նա գնացել է մոտակա գետի մոտ, երեխաներին գցել է գետը այնուհետև ինքն է ջուրը նետվել: Ականատեսները փորձել են օգնել և դուրս հանել նրանց, բայց ջրի ալիքները այնքան ուժգին են եղել, որ մինչ երեխաներին դուրս հանելը նրանք արդեն մահացած են եղել:

Աղջկա ծնողների խոսքերով այդ օրը Զուխրոն վիճել է սկեսուրի հետ երեխաների համար, բայց թե ի՞նչն է եղել վեճի պատճառը այդպես էլ հայտնի չի դարձել, քանի որ սկեսուրը հրաժարվում է խոսել որևէ մեկի հետ:

Ենթադրվում է, որ հենց այդ վեճն է դարձել կնոջ սարսափելի քայլի պատճառը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր