15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

20 մար 2018 17:05

Հաշված րոպեների ընթացքում ազատվեք ոտքերի տհաճ հոտից

Հաշված րոպեների ընթացքում ազատվեք ոտքերի տհաճ հոտիցՔրտնարտադրության և բակտերիաների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից:
Սև թեյ: Ոտքերը 30 րոպեով դրեք 1 լիտր սև թեյի մեջ: Սև թեյը հակաբակտերիալ հատկությունների ունի, կօգնի նաև հանգստացնել ոտքերը:
Խոնավեցնող կրեմ: Խոնավեցնող կրեմները կօգնեն ոչ միայն փափկեցնել մաշկը, այլև պայքարել միկրոօրգանիզմների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում մաշկին:
Խնձորի քացախ: Այս հակաբակտերիալ միջոցն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: 1 լիտր տաք ջրին կես լիտր խնձորի քացախ խառնեք, ոտքերը դրանում թողեք 20 րոպե:
Նատրիումի բիկարբոնատ: 8 բաժակ տաք ջրին ավելացրեք քառորդ բաժակ կերակրի սոդա, կիտրոնի հյութ: Ոտքերը դրանում թողեք 30 րոպե:
Անգլիական աղ: 8 բաժակ տաք ջրին կես բաժակ անգլիական աղ ավելացրեք: Աղը կօգնի կարգավորել մաշկի pH-ը, չեզոքացնել վատ հոտի պատճառը:
Եղեսպակ և ռոզմարին: Այս բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս վերացնել տհաճ հոտը: Չոր բույսերի տերևների վրա տաք ջուր ավելացրեք, ոտքերը դրեք դրանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր