Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը          Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում       Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան    

20 մար 2018 18:05

Կա կանանց փորերի 5 տեսակ. ահա, թե ինչպես ազատվել դրանցից յուրաքանչյուրից

 Կա կանանց փորերի 5 տեսակ. ահա, թե ինչպես ազատվել դրանցից յուրաքանչյուրից
Ներկայացնում ենք կանանց փորերի 5 տեսակ, և ինչպես ազատվել դրանցից:
1. Փոր սթրեսից

Առաջացման պատճառը՝ ուժեղ սթրես:
Ինչպես պարզել․ ճարպի մեծ մասը կենտրոնացած է փորի առաջնային մասում պորտի շրջանում: Շոշափելիս այդպիսի փորն ավելի շուտ պինդ է թվում, քան փափուկ:
Ահա թե ինչ պետք է անել՝
Լավ քնել
Թուլացնող վաննաներ ընդունել քնելուց առաջ
Սուրճի օգտագործումը նվազեցնել մինչև օրական 2 բաժակ
Չգերծանրաբեռնվել մարզումների ժամանակ, նախապատվությունը տալ յոգային և ոտքով երկար զբոսնելուն
Սննդակարգում ներառել մագնեզիումով հարուստ շատ մթերքներ՝ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր
Գործառնական խորհուրդ․ սթրեսը նվազեցնել քնելուց առաջ կօգնի յոգան, նյարդերը հանգստացնել՝ երիցուկով թեյը:
2. Կախված փոր
Առաջացման պատճառը՝ սխալ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության պակաս:
Ինչպես պարզել․ այդպիսի փորով մարդիկ սովորաբար անհաղթահարելի սեր են ունենում քաղցրի նկատմամբ, նստակյաց կյանք են վարում:
Ահա թե ինչ պետք է անել՝
Հրաժարվեք ալկոհոլից
Թարմ մթերքներ կերեք և տնական սնունդ
Օգտագործեք ձուկ, ձու, միս, բանջարեղեն և «լավ» ճարպեր, որոնք կան ընկուզեղենում և ձկան յուղոտ տեսակներում
Ավելի շատ քայլեք, յոգայով զբաղվեք
Գործառնական խորհուրդ․ վերջ տվեք սթրեսը բլիթներով և կոնֆետներով հաղթահարելուն: Սկսեք հաճույք ստանալ սպորտից և սիրելի գործից: Ինչ-որ բանով զբաղվեք սննդի և խնդիրների մասին չմտածելու համար:
3. Փքված փոր
Պատճառը․ որոշ մթերքների անտանելիություն և ալերգիա, նաև վատ դիետա:
Ինչպես պարզել․ առավոտյան փորը հարթ է, բայց օրվա ընթացքում փքվում է աղիներում գազերի ավելցուկից և չմարսելուց:
Ինչ անել՝
Աշխատեք պարզել՝ որ մթերքներն են մարսողության խանգարում առաջացնում և հրաժարվեք դրանցից
Ժամանակավորապես հրաժարվեք հացաբուլկեղենից, կերեք թարմ բանջարեղեն, միս, հավի միս, ձուկ
Սնունդը լավ ծամեք, ավելի շատ ջուր խմեք
Գործառնական խորհուրդ․ մարսողությանը կօգնեն ուտելուց հետո երկարատև զբոսանքը, շնչառական մարզանքը:
4. Փոր, ինչպես ծննդաբերությունից հետո
Առաջացման պատճառը․ այս տեսակի փոր ունենում են նոր ծննդաբերած և բազմազավակ մայրերը:
Ինչ անել՝
Մի քիչ սպասեք. ծննդաբերությունից հետո փորը կվերականգնվի առնվազն 6 շաբաթ անց
Թուլացած մկաններն ամրացրեք հետույքի և որովայնի ստորին մկանների մարզման միջոցով
«Լավ» ճարպեր օգտագործեք
Քեգելի վարժություններ արեք, որոնք փորը ձգում են ներսից
Խուսափեք փորի մկանների վարժություններից
Գործառնական խորհուրդ․ քնելուց առաջ ձգում արեք, ավելի շատ հանգստացեք:
5. Փոր-«ակորդեոն»
Առաջացման պատճառը՝ միանման սննդակարգ, նույն վարժությունների կատարում:
Ինչպես պարզել․ այդպիսի փորով կանայք ընդհանուր առմամբ բարեկազմ են, բայց փորի ստորին մասը դուրս է ընկած:
Ինչ անել՝
Ավելացրեք բջջանյութի քանակը սննդակարգում՝ օգտագործեք ավելի շատ տերևավոր աղցաններ, բանջարեղեն, վարսակի թեփ և ամբողջական հատիկեղենով մթերքներ
Մի չարաշահեք փորի մկանների վարժությունները, ավելի լավ է՝ պլանկա արեք
Մկաններ աճեցրեք ոչ թե ծանրություն բարձրացնելով, այլ կքանստումների և ծանրությամբ կքանստելու միջոցով
Գործառնական խորհուրդ․ ավելի շատ հեղուկ խմեք, օգտագործեք տերևավոր բանջարեղեն և թեթև սպիտակուցներ՝ ձուկ, հավի միս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր