Հուզական ոլորտը մեծ դեր ունի կնոջ կյանքում. կնոջն անհրաժեշտ է սիրել և ոչ թե հասկանալ

Ինչ խոսք, ժամանակակից կինը մի կողմից բազմազբաղ
է, մյուս կողմից ունի բոլոր նախապայմանները և՛ խելացի, և՛ գեղեցիկ, և՛ երջանիկ լինելու
համար: Դարաշրջանը տալիս է այդ հնարավորությունը, այլ հարց է, թե կինը որքանով կկարողանա
օգտագործել այն: Նախևառաջ, կինը պետք է կարողանա ճանաչել և ընդունել սեփական անհատականությունը,
ընդգծել իրեն բնորոշ դրական հատկանիշները, ներդաշնակ լինել ինքն իր հետ: Կա նաև արտահայտություն,
որ «Յուրաքանչյուր ուժեղ տղամարդու ետևում ուժեղ կին է կանգնած»: Հաջողակ տղամարդը
հասկանում է, որ իր հաջողությունը կախված է իր կողքի կնոջից, հետևաբար նրան պետք է
զերծ պահել նեգատիվ մտքերից և բացասական զգացմունքներից: Հետաքրքրական է, որ եթե կինը
վիրավորված է տղամարդուց, ապա այդ բացասական էներգիան ստեղծում է տղամարդու իրականությունը:
Երբ կինը սիրված է, հանգիստ է և ներդաշնակ, նա տարածում է այդ ամենն իր շրջապատում:
Ուղերձ կանանց. Եթե ցանկանում եք գարնանային տրամադրությամբ
«զինվեք» և լինեք ներդաշնակ հարաբերություններում, ապա եղեք ինքնաբավ, կանացի, կենսուրախ
և երջանիկ:
Ուղերձ տղամարդկանց. Կինը ցանկանում է զգալ իր կողքին
իրեն մշտապես սիրահարված տղամարդու, ով շռայլ է ամեն հարցում. խոսքերում, էմոցիաներում, ուշադրության, հարգանքի և հոգատարության հարցերում:
Եվ հիշեք
սիրո օրենքը. որքան շատ տալիս եք, այնքան ավելին եք ստանում:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան,
հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյան