17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային         16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին      16:24 - «Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին    

21 մար 2018 15:44

Աստղաբանական տարին մեկնարկում է մարտի 21-ին. ստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումները. Տեսանյութ

Աստղաբանական տարին մեկնարկում է մարտի 21-ին. ստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումները. ՏեսանյութՄարտի 21-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն էր աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Մարտի 21-ը նշվում է որպես  աստղաբանության միջազգային օր: Գուրգեն Հովհաննիսյանը խոսեց աստղաբանական նոր տարվա մեկնարկի շուրջ:
Ըստ աստղաբանության տարին մեկնարկում է մարտի 21-ին:
ԽՈՅ
Խոյերի հաջողակ լինեու ամենակարևոր հատկանիշներն են՝ հռետորական և հղկված խոսքը, ամուր կամքը, ընդունելու կարողությունը։ Պահպանելով վերը նշված որակները՝ Խոյերը, 2018 թվականին կհասնեն իրանց նպատակին։ 2018 թվականի հունվարի 7-ը կարեվոր է հեռանկարային և կոնստռուկտիվ որոշումների համար, հեռահար նպատակների և ծրագրերի համար, որոնք կարողեն ձգվել մինչ ամառային ժամանակահատվածը, ավելի կոնկրետ՝ մինչ հուլիսի 26-ը։ Սա այն կարևոր պահերից է, երբ էլոնոգացիան՝ /ժամանակավոր հեռացում կենցաղային կյանքից, գեղեցիկ և ռելակսացիոն հանգիստ/, շատ օգտակար է հոգևոր ներդաշնակության և խաղաղության համար։ Տարվա ամենակարևոր դատան՝ հուլիսի 27-ն է, երբ Մարսը մոլորակը շատ մոտ կլինի Երկրին /Մարսի Մեծ Դիմակայում/։ Այս օրը բոլոր Խոյերի համար կլինի վճռորոշ և կարևոր, քանի որ մեծ էներգետիկ տրասնֆորմացիաների սկիզբն է ազդարարվում, հնարավոր է դառնում կառուցել տևական հաջողության ամուր ֆունդամենտ։
ՑՈՒԼ
2018-ին Ցուլերը բազմաթիվ հնարավորություններ կունենան ստանալ այն բարեկեցիկ կյանքը և եկամուտները, որ երկար ժամանկա ծրագրավուրում և սպասում էին։ Մերկուրիի տարին միանգամայն նոր հնարավորություններ է բացում բոլոր Ցուլերիր համար՝ հատկապես հաջողակ է տարին անշարժ գույքի գորշարքների, նոր ներդրումների և խոշոր գնումների համար։ Փետրվարի 21-ը, Մարտի 29-ը և Ապրիլի 10-ը կարևոր օրեր են, հարկ է զգոն լինել և չկորցնել բարեհաջող հնարավորությունները, որ արագ կառաջանան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մերկուրիի տարին ամենահաջողակ էներգիաներով օժտում է հենց Երկվորյակներին։ 4 առավոտյան և 3 երեկոյան էլոնոգացիաները կօգնեն ավելի արագ հասնել բաղձալի հաջողությունների, դրանք ընդգրկում են գրեթե ողջ տարին․Առավոտյան շրջանը՝ Հունվար, Ապրիլ, Օգոստոս և Դեկտեմբեր, այս ամիսներին հարկ է գտնվել շատ ռացիոնալ, խելամիտ և կշռադատված որոշումներով։ Երեկոյան շրջան՝ Մարտ, Հուլիս և Նոյեմբեր, այս ամիսներին ցանկալի է հենվել ինտուիտիվ կողմի վրա, ներքին կռահողական սկզբի միջոցով ապահովելով ամուր հաջողակ վիճակները։ Տարվա մեջ ամենահաջողակ և նշանակալից օրերն են՝ Փետրվարի 13-ը, Ապրիլի 2-ը, Հունիսի 18-ը և Դեկտեմբերի 21-ը։
ԽԵՑԳԵՏԻՆ
Խեցգետինները Մերկուրիի տարում ստանում են բացառիկ հնարավորություն ամեն ամիս բացել նոր հնարավորություններ և հաջողակ նոր փուլ։ Կախված Լուսին ֆազաների վերաթարմացման փուլերից, Խեցգետինները ամեն նորալուսին ժամանակ հնարավորություն կունենան կարգավորել իրենց ֆինանսական և մտավոր կողմը, դրանով իսկ բացելով նոր հնարավորություններ։ Ամեն Սպանող Լուսնի ժամանակ՝ գնաում է նեգատիվ էներգիայի ազատում, այս փուլի ժամանակ խորհուրդ չի տրվում կառուցել հեռահար ծրագրեր և ֆինանսակն գործարքներ։
ԱՌՅՈՒԾ
Մերկուրիի տարում Առյուծները առավել քան հաջողակ են, հատկապես այն շրջանում երբ Արեգակը կմտնի Խոյ նշանի մեջ (21.03 - 19.04), երբ կգտնվի Առյուծի նշանում՝ (23.08 - 22.09), Կարիճի ժամանակահատվածում՝ ( 24.10 - 22.11) և Ջրհոսի բարձրագույն էներգիաների ժամանակ՝ ( 21.01 - 18.02)։ Նշված ժամանակահատվածները առավել հաջողակներն են և ընդգրկում են Մարսի Մեծ Դիմակայման փուլը, որը անցնելու է Առյուծ-Ջրհոս աստղաբանական առանցքով։
ԿՈՒՅՍ
Կույսերը Մերկուրիի տարում Երկվորյակների հետ միասին կիսում են տարվա տիրակալի և ամենահաջողակ նշանի պատիվը։ 2018 թվականը խոստումնալից և շատ հագեցած կլինի Կույսերի համար, առավել հաջողակ և պատասխանատու շրջաններն են՝
Մարտ 23-ից մինչև Ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածը, Հուլիսի 26-ից մինչևՕգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածը և Նոյեմբերի 17-ց մինչև Դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածը։
ԿՇԵՌՔ
Կշեռքնեի համար շատ կարևոր է տարվա ընթացքում զինվել հնարավոր բոլոր տեսակ ինֆորմացիայով՝ սկզբից հասկանալ իրավիճակը, այնուհետև հանգել որևէ որոշման։ Ընդհանուր առմամբ 2018-ը հաջողակ տարի է Կշեռքների համար, առավել հաջողակ և պատասխանատու օրերն են՝ Փետրվարի 21-ը, Մարտի 29-ը և Ապրիլի 10-ը։
ԿԱՐԻՃ
Կարիճների համար Մերկուրիի տարին լի կլինի նոր փոփոխություններով, որոնք միշտ չէ որ հաճելի երանգ կունենան, սակայն կբերեն անհրաժեշտ դրական փոփոխությունների։ Կարիճները ցանկալի է, որ հիշեն այս պարզ ճշմարտությունը․ այն ինչ դուք ցանկանում եք և այն ինչ ձեզ իրոք անհրաժեշտ է, միանգամայն տարբեր բաեր են։ Տարվա հաջողակ դատաներն են՝ Հունվարի 7-ը, Հուլիսի 27-ին կարևոր անցումային շրջան, ցանկալի է լինել զգոն և հստակեցում մտցնել ֆինանսական դաշտում։ Հաջորդ կարևոր օրը՝ դեկտեմբերի 7-ն է, նույնպես նշանակալից ֆինանսական գործարքների և դրամական եկամուտների համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Աղեղնավորների համար 2018-ը կարևոր շատ գործերի ավարտի և միանգամայն նոր գործարքների, հեռահար ծրագրերի սկզբի տարի է։ Տարվա թարմ էներգիաները նպաստում են նոր եկամտաբեր ծրագրերի արագ իրականացման և բարեհաջող ընթացքին։ Աղաղնավորների համար շատ բարեհաջող շրջան կարող է լինել Մարտի 9-ից մինչև Հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածը, հարկ է պահպանել զգուշավորուէյուն և ծայրահեղ զգոնություն՝ լայն հնարավորություները բաց չթողնելու համար։
ԱՅԾԵՂՋՈՒՐ
Մերկուրիի տարում Այծեղջուրների հաջողության ամենամեծ գրավականը դա ընծաներ ընդունելու և ընծայաբերելու կարողության լայնորեն կիրառումն է։ Այդ ընծաները կարող են լինել ինֆորմացիայի, դրամական կամ խոշոր ֆինանսկան գործարքների տեսքով։ Ապրիլի 18-ից մինչև սեպտեմաբերի 6-ը ընկած ժամանակահատվածը շատ բարենապաստ է անհրաժեշտ բոլոր տեսակի փոփոխություններ ներմուծելու համար ձեր կյանք։
ՋՐՀՈՍ
Մերկուրիի տարում Ջրհոսների բարեկեցությունը և ֆինանսական հաջողությունները անմիջականորեն կախված են ճանապարորդությունների առատության հետ։ Հենց բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ էլ կբացվեն ձեր լավագույն հատկանիշները և կտրուկ կավելանան եկամտաբեր գործարքները։ Շատ կարևոր օր է Հուլիսի 27-ը, երբ ակտիվ կլինի Առյուծ-Ջրհոս առանցքը, հենց այս օրը տեղի կունենան շատ ֆունդամենտալ փոփոխություններ։ Սեպտեմբերի 6-ին կարելի լայնորեն օգտվել ֆարտունայի ընծաներից՝ ռիսկային և արագ որոշումներով կտրուկ բարձրացնել բարեկեցության մակարդակը։
ՁԿՆԵՐ
Մերկուրիի տարում Ձկների համար չափազանց կարևոր է պահպանել ընդհանրության սկզբունքը՝ դա կօգնի արագ և որակյալ ձևերով հասնել անհրաժեշտ հաջողությունների։ Հունիսի 19-ից մինչև Նոյեմբերի 25-ը Ձկների համար բացվում են շատ նոր տիպի հնարավորություններ։ Հաջող շրջան է և ֆինանսական գործարքների, և ընդհաուր բարեկեցությունը ամրապնդելու համր։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր