«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

24 մար 2018 09:45

Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը. ուշագրավ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը. ուշագրավ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթ գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ ԱԳ նախարար: Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում:
 
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին: Նա պատասխանեց. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրոդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունեք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ`  Վիգեն Սարգսյանի որեւէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ ՀՀԿ-ին»:
 
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր