Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

24 մար 2018 11:52

ԱԱԾ մեկուսարանում՝ ինչպես արքայության մեջ. ինչո՞ւ է Ալավերդցի Վահագի դեմ ցուցմունք տված անձին արտոնություններ տրվել

Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի դեմ ցուցմունք տված անձը՝ նրա աջ ձեռք համարվող Արթուր Մնացականյանը՝ Արկոն ԱԱԾ մեկուսարանում բավական արտոնյալ կարգավիճակում է։ Այդ կարգավիճակը, սակայն, նրան հենց այնպես չի տրվել։ Փոխարենը Արկոն բոլորի դեմ ցուցմունք է տվել և հիմա էլ քննիչների ցուցումով օգնում է նրանց Ալավերդցի Վահագի դեմ ապացույցներ հավաքել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ այս օրերին Արկոն վայբերով զանգահարում է Վահագի ծանոթներին, նրա շրջապատի մարդկանց և իբր անմեղ մղումներով հետաքրքրվում, թե «էն փողերը երբ են վերադարձնելու», կամ «էն չփակված թեմայից ինչ նորություն կա»։

Արկոյի ու նրա զրուցակցի խոսակցությունը տեղի է ունենում հենց քննիչի ներկայությամբ, այն ձայնագրվում է և դառնում քննության թեմա՝ փորձելով պարզել, թե դա ինչ փողի պատմություն է, կամ ինչ չփակված թեմա, որ գուցե հնարավոր լինի հիմնավորել Վահագն Աբգարյանին առաջադրված հանցավոր համաձայնություն ստեղծելու մեղադրանքը, քանի որ դրա համար իրեն, բացի Արկոյի ցուցմունքից, ոչ մի հիմնավոր ապացույց չունեն։

Առհասարակ, Արկոն օրվա գրեթե մեծ մասն անցկացնում է քննչականում։ Քննիչները նրան «քամում են» սրա-նրա դեմ ցուցմունք կորզում՝ խոստանալով, որ նա ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

Իսկ Արթուր Մնացականյանին՝ Արկոյին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Փիրուզյանի սպանության և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա. Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ. Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Արկոյի այս մեղադրանքները ենթադրում են 8-10 տարի պատիժ, մինչդեռ, նա կարող է այլոց դեմ ցուցմունք տալու համար հայտնվել ազատության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր