Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

24 մար 2018 16:20

Ղարաբաղի համար տարածաշրջանում ստեղծված գլոբալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը երաշխիք է․ Ալեքսանդր Մանասյան

 
Արցախցիները ղարաբաղյան կարգավորման հարցը սթափ են դիտում։ Այս մասին մարտի 24-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշել  է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը
Նրա խոսքով, նրանք վստահ են, որ տարածաշրջանում ստեղծված գլոբալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը երաշխիք է, որ մեծ պատերազմ Ադրբեջանը չի կարող սկսել: Միաժամանկ, նա նշել է, որ  արցախա–ադրբեջանական հակամարտությունը գոյություն ունի ոչ թե 30 տարի, այլ ուղիղ հարյուր տարի։
«Պատերազմ նա չի հայտարարի, քանի որ եթե մի անգամ էլ ստանա ավելի հզոր պատասխան, դա իր համար խայտառակություն կլինի»,-պարզաբանել է Մանասյանը։
Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, նախընտրական շրջանում Ադրբեջանը չի գնա առճակատման: 
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններին՝ նա նշել է, որ ղարաբաղցիների դա չի անհանգստացնում։
Հիշեցնենք, որ մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում անցկացվել են ԶՈւ լայնամասշտաբ վարժանքներ:  Զորավարժություններին մասնակցել են շուրջ 25 հազար զինծառայող, 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային 1000 համակարգեր, ականանետներ, մինչեւ 50 միավոր ավիացիոն տեխնիկա 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր