Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր          Դաշինք է ստեղծվում ՝«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

26 մար 2018 11:08

Արմավիրի մարզպետին դատի են տվել. մանրամասներ

Արմավիրի մարզպետին դատի են տվել. մանրամասներ Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը:
 
Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել եւ դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ է էության այդքան էլ զարմանալի չէ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր