Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

26 մար 2018 12:51

ՀՀԿ-ն մոտ ժամանակներս կներկայացնի վարչապետի իր թեկնածուին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մոտ ժամանակներս կքննարկի և կներկայացնի ՀՀ վարչապետի իր թեկնածուին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
 
«Մենք մոտ ժամանակներս կտանք այս հարցի հանգուցալուծումը, կկայացնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի անունը»,- նշեց Բաղդասարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Եթե քննարկումների արդյունքում կորոշենք, որ մեր թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, մենք դրա հիմնավորումները կներկայացնենք»:
 
Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ այս պահին կա գործող նախագահ, ընտրված նախագահ, վարչապետ, որի աշխատանքից իրենք շատ գոհ են, իսկ երբ գա ժամանակը, կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր