Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 մար 2018 13:20

Սյունիքում. 32-ամյա կինը հարձակվել է Գորիսի ոստիկանության վրա

Սյունիքում. 32-ամյա կինը հարձակվել է  Գորիսի ոստիկանության վրաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։
 
Ինչպես հայտնում է կայքը, Լ. Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
 
Աղբյուրի տեղեկություններով՝ Լ. Ջավահիրյանը իր «շոուն» շարունակել է մոտ 30 րոպե և այդ ողջ ընթացքում նորից սեռական բնույթի հայհոյանքնր է տվել ոստիկանության ծառայողների հասցեին։ Այդ ամենի հետևանքով բաժնի բնականոն աշխատանքը մոտ 30 րոպե խանգարվել է։
 
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ «Շոուի հեղինակ» Լ. Ջավահիրյանը, ով նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։
 
Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր