Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնի          Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից    

26 մար 2018 13:40

Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու

Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելուՀայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձեւավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Ինչպես հայտնում Հարավային ռազմական շրջանից, նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:
«Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ Գյումրիում ռազմական կայազորում օբյեկտների պահպանության համար ձեւավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: «Անձնակազմը կստանա հատուկ տեխնիկա եւ կզինվի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից եւ զինվորներից:
Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչեւ ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաեւ ռազմական ոստիկանության եւս մի ստորաբաժանում ձեւավորել Երեւանի ռազմական կայազորում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր