Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 մար 2018 18:50

Կենդանակերպի 6 ամենահավասարակշռված նշանները

 
Խեցգետին։ Հանգիստ են, հավասարակշռված, երբ կայուն հարաբերություններ ունեն, և անհանգստանալու կարիք չկա։ Ընդհանուր առմամբ հավասարակշռությունն ու ներդաշնակությունը կախված են անձնական կյանքում հաջողությունից։ Սերն ու անվտանգության զգացումը հիմքերն են, որոնք հանգստություն են պարգևում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։
Առյուծ։ Լիդեր են, ում շահերից բխում է հավասարակշռված լինել։ Նրանց մարդիկ են հարկավոր, ովքեր հուսալի են, ում կարելի է լիովին վստահել։ Առյուծը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքները՝ իր իմիջը չկորցնելու համար։ Նա չի ցանկանում վանել մարդկանց, քանի որ կարող է զրկվել ուշադրությունից, հարգանքից ու հիացմունքից, որոնք այդքան անհրաժեշտ են նրան։
Կշեռք։ Ամենահավասարակշռվածն են։ Հանգիստ ապրում են իրենց կյանքով, նույն հանգստությամբ դիտարկում աշխարհը՝ փորձելով ավելորդ անգամ ապրումներ չունենալ։ Վեճերի ընթացքում ուշադրությամբ լսում են մյուսների կարծիքը, բայց գերադասում են չեզոք մնալ։
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկական դիվանագետներ են։ Նրանք ոչ մի բանում ծայրահեղություններ չեն սիրում, հատկապես՝ վարքագծում, հավատում են հավասարությանն ու արդարությանը։
Աղեղնավոր։ Կարող եք կարծել, թե Աղեղնավորները չափազանց ինքնաբերական են՝ հավասարակշռված լինելու համար, բայց իրականում նրանք փորձում են միշտ հավասարակշռված լինել, երբեք չկորցնել գլուխը։
Ցանկացած Աղեղնավոր գիտի, որ իր յուրաքանչյուր գործողություն և ռեակցիա հետևանքներ է ունենում։ Այդ պատճառով էլ զուսպ է, զգույշ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես հետևում են 80/20 սկզբունքին՝ կյանքում տեղի ունեցողի 20 տոկոսը մեր վերահսկողության ներքո չէ, մյուս 80 տոկոսը կախված է նրանից, թե ինչպես եք արձագանքում առաջին 20-ին։
Այծեղջյուր։ Այծեղջյուրները կարող են զգացմունքային լինել, երբ խոսքը վերաբերում է շտապ աշխատանքին կամ ծրագրին, բայց ընդհանուր առմամբ հավասարակշռված մարդիկ են։
Նրանք հոգ են տանում իրենց մասին, ձգտում հանգիստ ապրել, ճիշտ դատողություններ անել՝ կյանքի գրեթե բոլոր ասպեկտներում հավասարակշռություն  պահպանելով։ Նախքան խոսելն ու գործելն Այծեղջյուրները մտածում են։ Նրանք բավական համբերատար են, երբեք չեն շտապում և չմտածված որոշումներ չեն կայացնում, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
Ձկներ։ Չնայած Ձկները փորձում են ամեն բան նախապես ծրագրել, նրանք գիտեն, որ ամեն բան չի լինում ծրագրածի նման։ Նրանք կարողանում են հարմարվել՝ կախված իրավիճակից։ Սովորաբար լավատես են կյանքի նկատմամբ։
Գիտեն իրենց առաջնահերթությունները և ձգտում են առաջին պլան մղել սեփական կարիքները, չնայած լինում են ժամանակներ, երբ Ձկների կարեկցանքն իսկապես զարմացնում է։ Ամեն դեպքում նրանք կարողանում են գտնել էգոիզմի և ինքնազոհաբերման անհրաժեշտ հավասարակշռությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր