Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 մար 2018 11:17

Ռուսական մաֆիան ընտրել է իր նոր՝ «N1 օրենքով գողին»

Ռուսաստանում «օրենքով գողերն» ավարտել են քննարկումները, թե ով է դառնալու մաֆիայի նոր առաջնորդն այն բանից հետո, երբ պաշտոնապես կձևակերպվի ներկայիս առաջնորդի՝ «բոլոր բոսսերի բոսս» Զաքարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) երկարատև բացակայությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Շաքրոյի տեղը, ում մոտ օրերս դատավճիռ կառաջադրվի, կզբաղեցնի օրենքով գող Օլեգ Շիշկանովը (Շիշկանը)։
«Օբշչակի» համար միջոցներ են հավաքելու նաև Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրեսը) և Մերաբ Գոգիան (Մելիան)։
Կալաշովի դատավճիռը հրապարակվելու է մարտի 27-ին։ Դրանից հետո Շաքրոյի երկարատև «գործուղումը» պաշտոնապես կձևակերպվի, հենց այդ ժամանակ էլ կգա «ռուսական մաֆիայի նոր առաջնորդի» «թագադրման» ժամանակը։ Ավանդույթի համաձայն, ինքը՝ գողը, չի կարող իրեն «բոսսերի բոսս հռչակել»։ Անհրաժեշտ է, որ համապատասխան պաշտոնական առաջարկություն ստացվի մյուս «օրենքով գողերի» կողմից, որին ինքը պետք է համաձայնություն տա։ Նշվում է, որ շատ ազդեցիկ օրենքով գողեր չեն տոգորվում ռուսական մաֆիան առաջնորդելու ցանկությամբ։ Եթե Շիշկանը թագադրվի, իսկ դրա հավանականությունը 90 տոկոս է, ապա քրեական աշխարհում կարող են փոխվել նաև «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Օսետրինա) խարխուլ դիրքերը։ Նա վերջին ժամանակներս շատ է մտերմացել Շիշկանի հետ, գրեթե ամեն օր հյուրընկալվում է նրան։ Ճիշտ է, իր որդու՝ Սերգեյի հետ կապված խնդիրը այդպես էլ չհաջողվեց լուծել. վերջինս երկարաժամկետ բանտարկության մեջ է՝ առանց «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր