Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

27 մար 2018 11:34

Այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. Պուտինն ասել է Կեմերովոյում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառները

Այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. Պուտինն ասել է Կեմերովոյում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառներըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք, որի առևտրի կենտրոններից մեկում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ: Երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ: Խոսելով բազմաթիվ երեխաների կյանքը խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
 
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում չէ»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ: «Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր