Գյումրիում գողությունն ավարտվել է կրակոցով. ոստիկանը կրակ է բացել գողի ուղղությամբ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ մարտի 26-ին` ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան փողոցի տներից մեկում գողություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե, որտեղ մուտքի դուռը փակ լինելու հետեւանքով ոստիկաններից մեկը պարիսպի վրայից ցատկել է բակ: Ինչից հետո երկու անձ չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, հարձակվել են ոստիկանի վրա, գցել գետնին: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցը իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել. երկու անձից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա` ձերբակալվել:
Տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):