Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

27 մար 2018 18:35

Ողբերգական ավտովթար Գավառում. 10–ամյա երեխան տեղում մահացել է

 
Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին. ուղեւոր՝ 2008 թ. ծնված Հ. Հ.-ը տեղում մահացել է:
Վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.-ը Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր