Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

28 մար 2018 11:08

Սա կոչվում է համատարած փսիխոզ և արժեքային դեգրադացիա, որն արտացոլվում է իրականության ընկալման խանգարումով

Հայտնի է, որ Վրաստանի բնակիչների մեծ մասը Ռուսաստանին թշնամի ու օկուպանտ երկիր է համարում։ Այդքանով հանդերձ բազմաթիվ վրացիներ, շարունակելով պահպանել այդ դիրքորոշումը, կոչ են անում ծաղիկներ դնել Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի բաժանմունքի մոտ, ի հիշատակ Կեմերովոյի հրդեհի ժամանակ զոհված երեխաների։
Հիմա այդ մարդիկ դարձան դավաճա՞ն։ Ոչ, որովհետև դաժան հրդեհին զոհ գնացածներն ընդամենը անմեղ երեխաներ են՝ լինեն ռուս, գերմանացի, թե սենեգալցի։ Բայց մեզ մոտ գտնվեցին մարդիկ, ովքեր այդ ողբերգության անմեղ զոհերին ցավակցողներին և վշտակցողներին անվանեցին ռսամոլներ։ Ու այդ մարդիկ հավանաբար հոգու խորքում իրենց համարում են hayrenaser։ Այդ ընթացքում շատերը մի միջադեպի պատճառով հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատում էին առաջացրել ու միմյանց էին վարկաբեկում։ Սա կոչվում է ոչ այլ ինչ, քան համատարած փսիխոզ ու արժեքային դեգրադացիա, որն արտացոլվում է իրականության ընկալման խանգարումով։ Բայց քանի որ կոնկրետ փսիխոզի բուժումը միայն անհատական է, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա կազմակերպել։
Հ․Գ․ Բոլոր դեպքերում չի խանգարի, որ լինենք հանդուրժող ու մտքեր արտահայտելուց առաջ մի փոքր խորհենք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր