Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 մար 2018 16:35

1 օր ջուր չի լինելու

 1 օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին․
1․ մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Հովտաշեն, Ոստան, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Քաղցրաշեն, Նշավան, Նոյակերտ, Եղեգնավան, Արմաշ, Սուրենավան, Գոռավան, Ավշար, Այգավան, Արալեզ, Երասխ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Գինեվետ, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի գյուղերի, Վեդի քաղաքի՝ Կոմիտասի նրբանցքի, Կոմիսարների, Տիգրան Մեծի, Խանջյան, Մկրտչյան, Սահակյան, Անդրանիկյան, Ստեփանյան, Իսահակյան, Մարզպետունու, Արարատյան փողոցների և Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բանավան թաղամասի,
2․ մարտի 29-ին ժամը 11.30-ից մինչև մարտի 30-ը ժամը 11.30-ը կդադարեցվի Արարատի մարզի` Բերքանուշ, Դալար, Մրգավան, Արարատ գյուղերի։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր