Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

28 մար 2018 18:05

Դայակը եռման ջրով է լողացրել աղջկան

Դայակը եռման ջրով է լողացրել աղջկան Փաստինֆոն գրում է, որ ծանր մտավոր հետամնացությամբ տառապող աղջկան եռման ջրով լողացրած խնամքի կենտրոնի դայակը դատապարտվեց տուգանքի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի դայակ, 61-ամյա Թերեզա Մանասերյանն անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար դատապարտվեց 60.000 ՀՀ դրամ տուգանքի:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ նշված կենտրոնի սան՝ ներկայումս 21-ամյա աղջիկը, ով տառապում է ծանր մտավոր հետամնացությամբ, ջերմային այրվածքներ էր ստացել լոգանքի ժամանակ. դայակն աղջկան լողացնելիս չի ստուգել ջրի ջերմաստիճանը և ջրի ցնցուղը պահել է նրա վրա, ինչի հետևանքով աղջիկը նստատեղի ձախ հատվածի, ձախ ստորին վերջույթի, աջ ոտնաթաթի մաշկային մակերեսների մոտ 20 տոկոսի չափով 1-2-3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ է ստացել:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ դատարանում ցուցմունք տալով հայտնել է, որ 2016թ. դեկտեմբերի 20-ին երեկոյան աղջկան ուղեկցել է լոգարան որպեսզի լողացնի, աղջիկը բացի այն, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում խոսել և շարժվել:
Դայակը հայտնել է, որ մինչ աղջկա վրա ջուրը պահելը՝ ստուգել է ջրի ջերմաստիճանը, այն եղել է բավարար: Մոտ 5-ից 7 րոպե լողացնելուց հետո զգացել է` ջրի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է և աղջկա ուժեղ բղավոցից հասկացել է, որ եռման ջուր է թափվել նրա ոտքին, ինչից հետո ինքն անմիջապես աղջկան հետ է քաշել ջրի տակից և շտապ կանչել են բժշկուհուն: 
Կենտրոնի աշխատակցուհին հայտնել է, որ այդ աղջկան լողացնելուց առաջ այլ երեխաների ևս լողացրել է, և ջրի ջերմաստիճանը նորմալ է եղել:
Կինը ափսոսանք է հայտնել՝ տեղի ունեցածի համար և հավելել է. «Հնարավոր է, որ կատարվածի մեջ իր անփութությունն էլ է առկա»:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված աղջկա մայրը դատարանում հայտնել է, որ իր աղջիկը 2 տարի է գտնվում է այդ կենտրոնում, իր երեխան թեև քայլում է, սակայն չի կարող խոսել, ոչինչ չի կարողանում բացատրել: Կենտրոնի աշխատակիցներից, որտեղ գտնվում է իր աղջիկը, որևէ դժգոհություն չունի, երեխայի նկատմամբ լավ վերաբերմունք են ցուցաբերում:
Ըստ այրվածքներ ստացած երեխայի մոր՝ դայակի մեղավորությունը կատարվածում չկա, բողոք չունի, քանի որ դիտավորյալ չի արվել և կարծում է, որ դա եղել է անզգուշության արդյունք:
Ցուցմունքում աղջկա մայրը նաև հայտնել է, որ դեպքից հետո, երբ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, ինքը չի կարողացել նրան գնալ տեսնել՝ վատառողջ է եղել, և իր երեխային տեսել է գրեթե մեկ ամիս անց:
Աղջիկը այրվածքներ ստացել է 2016թ. դեկտեմբերի 20-ին, իսկ մայրը նրան տեսել է 2017թ. հունվարի 19-ին:
Դատարանը գտնել է, որ ամբաստանյալին մեղսագրված հանցավոր արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Դատավճռով՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռին օրինական ուժի մեջ մտնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր