Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

28 մար 2018 20:00

Հղի կանանց համար հերբիցիդները կարող են վտանգավոր լինել. հետազոտություն

 
Գլիֆոսատը (ազդեցության լայն սպեկտրի համակարգային հերբիցիդ) հղի կանանց համար կարող է վտանգավոր լինել. դրա ազդեցությունը կապված է հղիության տեւողության կրճատման, հետեւաբար վաղաժամկետ ծննդաբերության հավանականության մեծացման հետ:
Institute of Indiana University-Purdue University Indianapolis-ի (IUPUI) գիտնականները անալիզի են ենթարկել 18-40 տարեկան 77 հղի կանանց մեզը: Անալիզը կատարվել է մեկ տարվա ընթացքում՝ 2015 թվականի հունիսից 2016-ի հունիս:
Պարզվել է, որ կանանց 93 տոկոսի մեզում կարելի էր հայտնաբերել գլիֆոսատի ոչ փոքր խտություն: Խմելու ջուրը հազիվ թե լիներ միացության հիմնական աղբյուրը. սա հաստատվել է նաեւ ջրի թեստավորմամբ՝ նմուշներում միացություն չի հայտնաբերվել: Վտանգավոր միացությունն ավելի շուտ ստացվում էր սնունդով: Ուշադրության կենտրոնում են եղել գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքները եւ կոֆեին պարունակող ըմպելիքները:
Գլիֆոսատի բարձր խտություն է գրանցվել հատկապես այն կանանց մոտ, որոնք ակտիվորեն օգտագործել են կոֆեին պարունակող ըմպելիքներ եւ բնակվել են գյուղական տեղանքում:
Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցներն իրենց հերթին հետազոտել են բակտերիաների (Mobiluncus mulieris, Gardnerella vaginalis, Lactobacillus) ազդեցությունը արգանդի վզիկի բջիջների վրա: Նրանք հայտնաբերել են, որ որոշ բակտերիաներ կարող են հղի կնոջ արգանդի վզիկը փոփոխել եւ ինքնաբերական վաղաժամկետ ծննդաբերություն առաջացնել:
Բակտերիաների հետազոտված 3 խմբից երկուսը կապված էին վաղաժամկետ ծննդաբերության հետ: Դրանք փոխում էին գեների էքսպրեսիայի մակարդակը եւ արգանդի վզիկը վտանգի ենթարկում: Բակտերիաների երրորդ խումբը վաղաժամկետ ծննդաբերության հետ կապ չուներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր